Ես խոստանում եմ՝ Նիկոլին օր ու արեւ չեմ տալու. քանի ես շնչում եմ՝ կամ բանտ, կամ ազատություն. Ոստիկանները փորձում էին բերման ենթարկել Իշխան Սաղաթելյանին, նրա դեմքից արյուն էր հոսում. Տեսանյութ
Այսօր անհնազանդության ակցիայի ժամանակ լարված իրավիճակ ստեղծվեց, և ոստիկանները փորձեցին բռնի ուժով բերման ենթարկել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, սակայն նրան հաջողվեց դուրս պրծնել ոստիկանների ձեռքից և հեռանալ ակցիայի տարածքից։
Նրան հետապնդեցին ոստիկանները և կրկին փորձ արեցին բերման ենթարկել։ Ինչպես նկատելի էր, Իշխան Սաղաթելյանի դեմքից արյուն էր հոսում։ Ի վերջո նրան բերման չենթարկեցին։
Նշենք, որ Կառավարության մասնաշենքերի մոտից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող 25 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն։
Հիշեցնենք, որ այսօրվա ակցիայի մասին ընդդիմությունը հայտարարել էր երեկ, նշելով, որ Փաշինյանը Կառավարության թիվ 3 մասնաշենք է գնալու և պետք է արգելել նրա տեղաշարժը: Մինչև ակցիայի մեկնարկը շենքերը շրջափակվել էին ոստիկանության բազմաթիվ ծառայողներով, որոնց պաշտպանությամբ էլ Փաշինյանն այցելեց Կառավարության 3-րդ մասնաշենք:
Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում