Միայն վերջին 11 օրվա մեջ բանակում 4-րդ զոհը, իսկ ՔՊ պետ Փաշինյանն ասում է՝ «բանակը դինամիկ զարգանում է» ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին Նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է. Զուրաբյան
25
Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Նիկոլ Թորոսովիչ - Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Պատերազմ Արցախում
Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Փաշինյանի այսօրվա՝ «Արցախը Հայաստան է ու վերջ» արտահայտության մասին ասվածը ինքնին իրավական իմաստով հանցագործության խոստովանություն էր. Հակոբյան Քննչական կոմիտեն և ոստիկանությունը մամուլի միջոցով «ռազմբորկի» մեջ են, ով՝ ում ա ծեծել․ Գեղամ Մանուկյան Նիկոլ Թորոսովիչ - Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ Ժողովուրդը մեզ ասում է՝ «էդ պիղծ դավաճանը ինչու է դեռ մնում»․ Քոչարյանը՝ Փաշինյանին ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ այժմ կիրառելի է միայն մեկ կանոն՝ «մարգարիտներ մի՛ փռեք խոզերի առաջ»․ Մեդվեդև Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞․ ինչ վիճակում են հայ-ռուսական հարաբերությունները․ վերլուծում է Սուրենյանցը Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես 13 զինծառայողի մահը դուրս է սովորական վիճակագրության կամ առանձին պատահարների տրամաբանությունից. Մելքոնյան Գործող իշխանությունը «այնքան է խելառել իրենց անպատժելիությունից», որ արդեն էական չէ՝ կա հանցանք, չկա հանցանք. Աշոտյանի պաշտպան Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Տեղանունների մասին Փաշինյանի բերած օրինակները նույնպես պատահական չեն... Այս պահին ՀՀ ոչ լեգիտիմ խորհրդարանում տեղի է ունենում Հայաստանի՝ Արևմտյան Ադրբեջանի վերափոխման գործընթաց Միայն վերջին 11 օրվա մեջ բանակում 4-րդ զոհը, իսկ ՔՊ պետ Փաշինյանն ասում է՝ «բանակը դինամիկ զարգանում է» Մոսկվան պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Երևանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ․ Օվերչուկ ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին Կոնցլագերում ստելն ու ֆռացնելն այլևս նշանակում է ադապտացիա «Դուք ձեր ծրագիրն էլ չեք կարդացել, գրված է՝ Նախիջևան». Խաչատրյանը՝ Փաշինյանին Հայաստանը մտադիր է մոտ ժամանակներս սկսել ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու գործընթացը. 49 տոկոս ձայն ստացած Ն.Փաշինյան Ռուսաստանը արձագանքել է ՀԱՊԿ-ի և ԵՄ–ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին՝ հիշեցնելով Թուրքիայի փորձը Նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է. Զուրաբյան Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 10 օրում մահվան 3-րդ դեպքը բանակում. 22-ամյա երևանցի Էդգարը ծառայում էր եղբոր հետ Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ Այսօր ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում՝ հասնելով +40°C 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան

Գերիների անհապաղ վերադարձը ծայրահեղ հրատապ խնդիր է եւ պահանջում է անհապաղ լուծում․ Արա Այվազյանի ելույթը

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի բարձր մակարդակով առցանց հանդիպմանը։

Նախարարն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Տիկին նախագահ,

Տիկին Բարձր Հանձնակատար,

Մարդու իրավունքների խորհրդի հարգելի անդամներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Թույլ տվեք միանալով նախորդ բանախոսներին` շնորհավորել դեսպան Նազաթ Շամիմ Խանին՝ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել այս կարեւոր առաքելությունում։

Այն փաստը, որ աննախադեպ հումանիտար ճգնաժամերի պայմաններում այս մարմինը շարունակում է իր աշխատանքը եւ իրականացնում իր մանդատը, վկայում է բազմակողմանիության առանցքային ձեռքբերումներից մեկը հանդիսացող մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնական դերակատարության մասին:

Մարդու իրավունքների խորհրդին լիիրավ անդամակցության առաջին տարվա ընթացքում Հայաստանն ապահովել է նպատակաուղղված եւ կառուցողական ներգրավվածություն`արտահայտելով ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ մեր սկզբունքայնությունը եւ այս զազրելի հանցագործության անպատժելիության դեմ պայքարի հարցում անշեղ դիրքորոշումը, աշխատանքներ է իրականացրել հարկադրաբար տեղահանված բնակչության, կրոնական ու էթնիկ խմբերի եւ նրանց մշակութային ժառանգության պաշտպանության, ինչպես նաեւ ատելության խոսքի եւ ատելության հանցագործությունների դեմ պայքարի մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ:

Հատկապես ոգեշնչող է այն փաստը, որ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ Մարդու իրավունքների խորհրդի երկամյա բանաձեւը, որն իմ երկիրը պատիվ է ունեցել նախաձեռնել, ստացել է միջտարածաշրջանային լայն աջակցություն եւ ընդունվել է կոնսենսուսով: Այս բանաձեւի էվոլյուցիոն զարգացումը բխում է մի շարք այնպիսի մարտահրավերները հասցեագրելու հրատապ անհրաժեշտությունից, ինչպիսիք են մարդու իրավունքների եւ միջազգային հումանիտար իրավունքի լուրջ եւ կոպտագույն խախտումները, խտրականության կաղապարված դրսեւորումները, էթնիկ, ռասայական, ազգային կամ կրոնական ծագմամբ պայմանավորված խմբերի պաշտպանության անտեսումը, ատելության խոսքը եւ բռնության հրահրումը եւ դրանց արդարացումը, կողմնակալ վերաբերմունքը եւ անցյալի հանցագործությունների ժխտումը։

COVID-19 համավարակը ծանր մարտահրավերներ ի հայտ բերեց: Այն խարխլեց առողջապահական, տնտեսական եւ սոցիալական պաշտպանության համակարգերի հիմքերը: Լիովին գիտակցելով հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց ծայրահեղ խոցելիությունը՝ Հայաստանն առաջին պետություններից էր, որն անվերապահորեն աջակցեց COVID-19 համավարակին արձագանքման ընթացքում գլոբալ հրադադարի մասին Գլխավոր քարտուղարի կոչին։

Տիկին նախագահ,

Ցավոք, Ադրբեջանը ոչ միայն անտեսեց Գլխավոր քարտուղարի կոչը եւ, հետեւաբար Անվտանգության խորհրդի 2532 բանաձեւը, այլ նաեւ օգտվելով համաճարակային իրավիճակից՝ Արցախի ժողովրդի դեմ լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սանձազերծեց: Ադրբեջանի ղեկավարությունը չի թաքցրել, որ նպատակ է հետապնդել Արցախից վերացնել հայկական հետքը, եւ Թուրքիայի ու վերջինիս հովանավորյալ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ զանգվածային վայրագություններ է իրականացրել հայերի նկատմամբ: Այսպիսով, անցյալ դարասկզբին հայերի դեմ իրականացված եւ անպատիժ մնացած Ցեղասպանության սարսափները կրկնվեցին մեր տարածաշրջանում զանգվածային վայրագությունների այլ դրսեւորումների տեսքով՝ նույն ոճրագործի հրահրմամբ եւ մեղսակցությամբ։

Ինքնորոշման իրավունքը ճնշելու նպատակով ուժի կիրառումը ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում է, որում հստակ նշվում է, որ բոլոր միջազգային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով:

Առավել դատապարտելի է այն, որ վարձկանների եւ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների լայն օգտագործմամբ դաժանորեն փորձ էր արվում ճնշել Արցախի հայերի մարդու իրավունքները, ներառյալ՝ նրանց ինքնորոշման իրավունքը, ինչը ճանաչվել է միջազգային դերակատարների, այդ թվում այս հեղինակավոր կառույցի հատուկ ընթացակարգերի կողմից:

Մարդու իրավունքների եւ միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով ուղեկցված 44֊օրյա ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը իրականացրել է սարսափելի հանցագործություններ ու վայրագություններ՝ միտումնավոր եւ համակարգված թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, ներառյալ դպրոցներ, հիվանդանոցներ, ծննդատներ, շուկաներ, ճանապարհներ, հաղորդակցության համակարգեր եւ այլ հաստատություններ, պղծել եւ ոչնչացրել է Արցախի տարածքում գտնվող հայկական մշակութային եւ կրոնական ժառանգությունը՝ այդ թվում եկեղեցիներ, խաչքարեր եւ այլ հուշարձաններ:

Ադրբեջանական զինուժի կողմից իրականացված երկու օդային հարվածների հետեւանքով լրջագույնս վնասվել է հայկական ինքնության կարեւոր բաղադրիչը հանդիսացող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը Արցախի Շուշի քաղաքում։ Արցախի մշակութային եւ կրոնական ժառանգության պատմական խորհրդանշի դեմ իրականացված այս կանխամտածված հարձակումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, եւ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային հիշողության ոչնչացման քաղաքականության շարունակություն, որի վերջնանպատակն է Արցախի հայաթափումը եւ այնտեղ հայկական մշակութային ներկայության ոչնչացումը։

Տիկին նախագահ,

Ադրբեջանական զինուժի կողմից  Արցախի Հադրութի շրջանում գերեվարված հայ խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված հաշվեհարդարն Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ամենասարսափելի դեպքերից մեկն է, որը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի կողմից արդեն իսկ  որակվել է որպես հնարավոր պատերազմական հանցագործություն: 

Ցավոք, Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան ցույց տվեց, որ ՄԱԿ-ի վաղ նախազգուշացման մեխանիզմները չեն գործում, ինչը նշանակում է, որ մենք պետք է շարունակենք մեր գործունեությունը դրանց հետագա բարելավման ուղղությամբ, ներառյալ Մարդու իրավունքների խորհրդի վերանայման գործընթացի շրջանակներում:

Արցախում ՄԱԿ-ի բացակայության փաստը եղել է միջազգային պաշտպանություն չապահովելու գործոններից մեկը: Հայաստանը լիովին համոզված է, որ հումանիտար օգնության հասանելիությունն Արցախ պետք է զերծ լինի քաղաքական ազդեցությունից, եւ ընդգծում է մարդու իրավունքների համընդհանուր իրականացման ու պաշտպանության կարեւորությունը բոլորի համար՝ անկախ բնակության վայրի կարգավիճակից:

Այս պատերազմի առանձնահատկություններից մեկն այն էր, որ Ադրբեջանը լայնորեն օգտագործել է սոցիալական մեդիայի հարթակները` հայ բնակչությանն ահաբեկելու նպատակով։ Բարձրաստիճան ղեկավարության ուղղորդմամբ Ադրբեջանի պաշտոնատար անձինք եւ զինված ուժերը սոցիալական մեդիայի հարթակներում տարածում են տեսանյութեր, որոնք հաստատում են հայ ռազմագերիների եւ պատանդների նկատմամբ նվաստացուցիչ, անմարդկային եւ դաժան վերաբերմունքի, այդ թվում ստորացման եւ ֆիզիկական բռնության, խեղումների, ինչպես նաեւ Իսլամական պետության գործելաոճին բնորոշ գլխատումների փաստերը: Պատերազմական հանցագործություններ իրականացնողները, ովքեր հրապարակավ պարծենում են հայերի գլխատումներով, արժանացան Ադրբեջանի բարձր պետական պարգեւների, ներառյալ ազգային հերոսի կոչումների։

Այս համատեքստում խիստ մտահոգիչ է այն փաստը, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունը ստորագրելուց գրեթե չորս ամիս անց հայ ռազմագերիներն ու պատանդները դեռ շարունակում են մնալ պատանդության մեջ: Դա նշանակում է, որ Ադրբեջանը չի կատարել բոլոր ռազմագերիներին եւ պատանդներին վերադարձնելու իր հանձնառությունը, եւ շարունակում է գերության մեջ նրանց մի մասին:

Ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, այդ թվում կանանց, անհապաղ վերադարձը ծայրահեղ հրատապ խնդիր է եւ պահանջում է անհապաղ լուծում:

Տիկին նախագահ,

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել այն երկրներին եւ կազմակերպություններին, որոնք ջանք չեն խնայել ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ հետպատերազմյան շրջանում եւ մարդասիրական օգնություն են ցուցաբերել Արցախին, ինչպես նաեւ ներդրել են  իրենց դիվանագիտական եւ քաղաքական լիարժեք ներուժը խնդրի կարգավորման համար:

Արցախի ժողովրդի արդարության եւ խաղաղության պահանջը պետք է անհապաղ հասցեագրվի, քանի որ մարդիկ, ովքեր պայքարել են իրենց ապրելու իրավունքի, իրենց ապագան առանց հարկադրանքների եւ բռնազավթման որոշելու իրավունքի համար, այսօր էլ իրենց նախնիների հողում առերեսվում են գոյութենական սպառնալիքի»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>