«Հայկական կողմը պետք է հիմնավորումներ պահանջի Ադրբեջանից». Անի Սամսոնյան
«Այսօր Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտարարություն է տարածել, որ ադրբեջանական կողմն արգելում է իրականացնել փրկարարական-որոնողական աշխատանքները, որոնք մեկնարկել էին հրադադարից հետո և երբևէ չէին ընդմիջվել տևական ժամանակով։
Անթույլատրելի է, որպեսզի այդ աշխատանքները կանգ առնեն, որովհետև ցանկացած հապաղում ոչ նպաստավոր պայմաններ է ստեղծում զոհերի աճյունները փնտրելու և գտնելու համար։ Զոհերի ընտանիքները չպետք է զրկվեն իրենց հարազատների ճակատագրի մասին տեղեկանալու իրավունքից։
Հայկական կողմը պետք է հիմնավորումներ պահանջի Ադրբեջանից, թե ինչու են խոչընդոտում այդ աշխատանքներին, հակառակ դեպքում ենթադրվում է, որ Ադրբեջանը հերթական անգամ միտում ունի անպատժելիորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը և փորձել օգուտներ կորզել դրանից»։
Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից