Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին
Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը Պատերազմ Արցախում
Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով

Ֆեյքերը չեն կարող պայքարել ֆեյքերի դեմ

Մեր երկրում շարունակվում է իրավական բրեսպրեդելը։ Ծայրահեղ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի և մի շարք այլ անձանց նկատմամբ՝ ուղեկցվելով նյութական և դատավարական նորմերի կոպիտ խախտումներով։ Քրեական գործի հիմքում դրվել են միմյանց հակասող իրավական նորմեր, որոնցից առնվազն մեկն ունի իրավական որոշակիության լուրջ խնդիր և որի հիմքը՝ ռազմական դրության պայմաններում տեղեկությունների տարածման կանոնները խախտելը, գտնվում է ՍԴ վարույթում ևՍԴ-ն կասեցրել է դրանց գործողությունը: Ավելի վաղ նման որոշում էր կայացրել նաև վարչական դատարանը։ Այսինքն տեղի է ունենում մարդկանց իրավունքներին միջամտություն՝ փաստացի չգործող նորմի հիման վրա։

Իրավական կամայականությունը տեղի է ունենում պատերազմի ընթացքում 44 օր շարունակ պետական մակարդակով հանրությանը ստելու, խաբելու՝ զուգահեռ իրականության պայմաններում։ Ռազմական դրության պայմաններում խոսքի ազատության օրենսդրական սահմանափակումների միջոցով գործեց մի հրեշավոր մեխանիզմ, որի վերջնանպատակն էր՝ խաբել ողջ ժողովրդին։ Հասարակությանը մատուցվեց պաշտոնական սուտ տեղեկատվություն, իսկ այլ տեղեկությունների տիրապետողներն օրենքի ուժով զրկվեցին դրանք տարածելու հնարավորությունից։ Պատերազմի փաստացի ավարտից անցել է երեքուկես ամիս։

Պաշտոնական ապատեղեկատվություն տարածելու հիմքով քրեական գործերի և ձերբակալվածների ու կալանավորվածների մասին մենք որևէ տեղեկություն չունենք։ Չունենք տարածքային և մարդկային հազարավոր կորուստների համար իրական պատասխանատուների նկատմամբ քրեական հետապնդումների, ձերբակալությունների և կալանավորման մասին տեղեկություն։

2.5 տարի հաստատված փաստացի ֆեյքապետության պայմաններում երկրի առաջին դեմքերից մշտապես հնչել են սուտ, սպառնալիք, վիրավորանք, հաշվեհարդարի կոչեր։
Բազմաթիվ են հրապարակումներն այն մասին, որ ըստ էության, պետական մակարդակով գործում է ֆեյքերի ՊՈԱԿ, որը երկուսուկես տարի շարունակ քայքայում, բզկտում է հասարակությունը՝ տանելով խորը բևեռացման։

Այս հիմքով քրեական գործերի և ձերբակալվածների ու կալանավորվածների մասին ևս որևէ տեղեկություն չունենք։ Ինչո՞ւ, որովհետև իրավական համակարգը շարունակում է ուղղակի ցուցումներով քրեական գործեր հարուցելու և քրեական հետապնդում իրականացնելու քաղաքականությունը։ Հակառակ պարագայում կոնկրետ մեկ ֆեյքի հանդեպ նման հետաքրքրությունը պարզապես անբացատրելի է, երբ հայկական սոցցանցերը խեղդված են ֆեյքերի բազմության մեջ։ Այո, մեր իրականությունը պետք է մաքրել ֆեյքերից, սակայն դա պետք է անել՝ առանց բացառությունների, և սկսել է պետք պետական ֆինանսավորմամբ գործող ֆեյքերից, քանի որ հենց դրանք են սկիզբ դնում սոցցանցային տիրույթում անառողջ միջավայրին։

Անհրաժեշտ է փաստել, սակայն, որ այս քրեական գործը միայն Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի և մյուսների նկատմամբ չէ, սա ցուցիչ է հասարակության համար։ Հասարակության կրթված, գիտակից հատվածը շատ լավ հասկանում է, որ այս քրեական գործի իրական նպատակը ոչ միայն այս պահին քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելն է, այլև ընդհանրապես ազատ խոսքը ճնշելը՝ քրգործերի և կալանքի հեռանկարով վախեցնելով ցանկացած մեկին՝ անկախ իր քաղաքական նախընտրություններից, որն իշխանության կարծիքից տարբերվող կարծիք կարտահայտի։

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>