ԲԴԽ խորհուրդն այսօր կարող է քննարկել Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու մասին դատավոր Պետրոսյանի դիմումը
Դիտել նաև
Առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ համատարած օգտագործել Ն1 ձևը․ Ռուբեն Մելիքյան
Լսել եմ՝ Արթուր Պողոսյանը «գլուխը կախ» կատարող է․ Ռուբեն Մելիքյան
Նեռին ծառայող բոլոր կամակատարները հավասար են, բայց ոմանք «ավելի հավասար» են․ Ռուբեն Մելիքյան
Արցախցի Նարեկին արդարացրել են․ Ռուբեն Մելիքյան
Շարունակիր պինդ գրկած պահել հին մասնագիտությունն ու նորանոր պոզաներ ընդունել․ Ռուբեն Հակոբյանը՝ Սիմոնյանին
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի առաջարկով խորհուրդն այսօր՝ փետրվարի 22-ին, հերթական նիստից հետո կարող է քննարկել ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դատավոր Կարինե Պետրոսյանի դիմումը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԲԴԽ մամուլի ու հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանից։
Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորն իր դիմումի հիմքում դրել է ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանի՝ 65 տարին լրացած լինելու հանգամանքը, որը, դատավոր Պետրոսյանի պնդմամբ, արգելվում է Դատական օրենսգրքով։
Հիշեցնենք, որ այդ հարցի առնչությամբ Ջհանգիրյանն ասել էր, որ գիտնական-անդամների համար նման սահմանափակում օրենքը չի նախատեսում: