Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում
2
Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտրակությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Պատերազմ Արցախում
Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտրակությունը Ինստիտուցիոնալ ստի և հակապոպուլիզմի քաղաքագիտական 7 կետանոց ուղեցույց Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք Արցախը հայկական է և Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ արցախը հայկական է թե հայկական չէ. Սաղաթելյան «Արցախի հարցը փակված չէ» Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ, Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա. Արամ Առաջին Պարզվել է՝ ինչից էին թունավորվել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման հյուրերը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ մի իշխանություն չեն կարող փակել Արցախի էջը. Դանիելյան Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Արցախի պատմությունը չի ավարտվել... Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Մենք փոխադարձ իրար կարիքն ունենք. Զուրաբյանը՝ ստորագրված հայ-իրանական համագործակցության հուշագրի մասին Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Փորձագետը․ Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը նվեր է Իլհամ Ալիևին Մենք աշխատում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ կոմունիկացիաների բացման ուղղությամբ. Փաշինյանի հեքիաթային ելույթը Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ)

Լոռու վրա մարզպետ չի գալիս

Yerevan.Today-ը գրում է. «Արամ Խաչատրյանը Լոռու մարզպետ նշանակվելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հրաժարվեց մանրամասնել առաջիկա անելիքների մասին, հրաժարվեց խոսել նաև հոր և կնոջ դեմ հարուցված քրեական գործից: 

Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Լոռու մարզպետարանում գործող կրթության, մշակույթի և առողջապահության ոլորտների երեք հիմնադրամներն էլ հայտնվել էին ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Հիմնադրամներից ամենամեծը՝ «Լոռու դպրոցը», հիմնադրումից ի վեր ղեկավարել է մարզպետ Արամ Խաչատրյանի հայրը՝ Մայիս Խաչատրյանը։ Հիմնադրամում աշխատում էր նաև նորանշանակ մարզպետի կինը՝ Մայա Մուրադյանը։ Ոստիկանությունը հիմնավոր փաստեր էր ձեռքբերել, որ տասնամյակներ շարունակ այդ հիմնադրամներին հանգանակություններ արած ուսուցիչներն ու բուժաշխատողները ոչ թե կամավոր են վճարումներ կատարել, այլ ամեն ամիս նրանց աշխատավարձից պարտադրաբար գանձումներ են արվել։

Հարուցվել էր քրեական գործ, բայց երկուսուկես տարվա ընթացքում որևէ զարգացում չկա, որոշ իրավապաշտպաններ էլ ասում են, որ գործը կարճվել է: Արամ Խաչատրյանի հայրը շարունակում է ղեկավարել հիմնադրամը, իսկ կինն էլ չորս աշխատակիցներից մեկն է: Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի տարեկան հաշվետվությունից, որը հաստատվել է հոգաբարձուների խորհրդի կողմից: Ի դեպ, խոսքը գնում է 2019 թվականի հաշվետվության մասին, որը ներկայացվել է նախորդ տարի, իսկ 2020-ի հաշվետվությունը բացակայում է: Վերջին հաշվետվության մեջ բացակայում է նաև աշխատակիցների աշխատավարձերի չափը, նշված են միայն ծախսերը: Իսկ, օրինակ 2017 թվականի հաշվետվությունից պարզ է դառնում, որ Հիմնադրամի տնօրենը տարեկան ստացել է մոտ 2 միլիոն 492 հազար դրամ աշխատավարձ, իսկ Արամ Խաչատրյանի կինը՝ մեկուկես միլիոն դրամ:

Ամենից հետաքրքրականը, սակայն, այստեղ այն փաստն է, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ի պաշտոնե Լոռու մարզպետն է, այս դեպքում արդեն Արամ Խաչատրյանը, որին, ստացվում է՝ հաշվետու է հայրը: Ակնհայտ է շահերի բախումը։

Թե ինչքանով է ողջամիտ, այս գործով սպասել զարգացումների, և որ ամենակարևորն է՝ օբյեկտիվ գնահատականի, դժվար է ասել, բայց այստեղ անզեն աչքով իսկ տեսանելի է շահերի բախումը։ Թողնում է ընտանեկան բիզնեսի տպավորություն:

Այս մասով հրավիրում ենք էթիկայի հանձնաժողովի ուշադրությունը, որը կարծես թե շատ ուշադիր է պաշտոնյաների քայլերում և գործողություններում: Ավելին, նրա եզրակցությունների հիման վրա անգամ իշխող խմբակցությունը ուզում էր մանդատից զրկել խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարին, բայց ՍԴ-ն դիմումը վարույթ չէր ընդունել:

Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանը Լոռու մարզպետ նշանակվեց անցած տարեվերջին՝ հին կադրերով կառավարության «ռեսթարթ» անելու շրջանակներում։ Նախկինում փոխմարզպետ էր, հետո էլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր: Թե ինչու հատկապես Արամ Խաչատրյանը նշանակվեց մարզպետ, Yerevan.Today-ն արդեն անդրադարձել է։ Իսկ նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն էլ հեռացավ, որովհետև չէր կարողանում ճնշել տեղի բողոքի ալիքը և արդեն իսկ հասցրել էր հայտնվել սկանդալների կենտրոնում: Գրել էինք, որ անհայտ միջոցներով Լոռու մարզում իր համար նոր շինություն է կառուցում, բացի այդ, նաև պատերազմի օրերին հավաքված հանգանակություններն էր իր նկուղներում պահել»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>