«Արդեն չափերն անցնում են, հաղորդում կներկայացնեմ ՀՀ ԱԱԾ». Էլիբեգովա
Դիտել նաև
«Նիկոլը հաստատեց, որ Մեղրիով տարբերակը հենց իր առաջարկն է»․ Անժելա Էլիբեգովա
«Թուրքական գործակալները հայերի դեմ համակարգված ու հետևողական են աշխատում». Անժելա Էլիբեգովա
«Բյուջեն մսխված, դատարկված ա՝ իրենց չտեսության արդյունքում». Անժելա Էլիբեգովա
«Էս կինոն տեսել ենք արդեն». Անժելա Էլիբեգովա
Պետության տասնամյակների ապագայի հարց է որոշվում, մարդու միակ հիմնավոր փաստարկը իր կարծիքն է ու թշնամու սպառնալիքները․ Էլիբեգովա
«Սկզբում որոշեցի լուրջ չվերաբերվել այս հիմարությանը, բայց արդեն չափերն անցնում են: Փաշինյանական «Հեղափոխության պահապաններ» խմբակից ոմն Վահե Խանդիլյան և իշխանական ֆեյքերը զրպարտոթյուն ու քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող նյութեր են տարածում ինչպես իմ, այնպես էլ Արա Սաղաթելյանի հասցեին: Եվ սա անհետևանք չի մնալու։
Առաջիկա օրերին ֆեյսբուքյան այս գրառումների կապակցությամբ սուտ մատնություն կատարելու փաստի հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդված) հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։
Ընկերներ ջան, շնորհակալ կլինեմ գրառումը տարածելու համար»։
Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

