ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է
3
Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Պատերազմ Արցախում
ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Ինստիտուցիոնալ ստի և հակապոպուլիզմի քաղաքագիտական 7 կետանոց ուղեցույց Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք Արցախը հայկական է և Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ արցախը հայկական է թե հայկական չէ. Սաղաթելյան «Արցախի հարցը փակված չէ» Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ, Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա. Արամ Առաջին Պարզվել է՝ ինչից էին թունավորվել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման հյուրերը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ մի իշխանություն չեն կարող փակել Արցախի էջը. Դանիելյան Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Արցախի պատմությունը չի ավարտվել... Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան

Սահմանամերձ Շինուհայրը չի ներառվել սահմանամերձ համայնքների ցանկում․ռուս խաղաղապահները գնացել են. համայնքապետ

Համայնքների խոշորացումից հետո էլ Սյունիքի մարզի Շինուհայր եւ Խոտ համայնքները եղել են սահմանամերձ, սակայն կառավարության այս նոր ցանկով Շինուհայրը ներառված չէ եւ դեռեւս պատճառը չեմ հասկանում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Տաթեւ խոշորացված համայնքի (կենտրոնը Շինուհայր) ղեկավար Մուրադ Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կառավարությունը հրապարակեց սահմանամերձ գյուղերի ցանկը եւ Տաթեւ խոշորացված համայնքից միայն Խոտ գյուղն է դարձել սահմանամերձ, այնինչ Շինուհայրը նույնպես պետք է ընդգրկված լիներ: «Ինձ թվում է՝ շփոթմունք է եղել, եւ Շինուհայրը նույնպես կներառեն: Ես այսպես հասկացա, որ Սյունիքի սահմաններն ընդգծելուց հետո են գյուղերը ներառել, իսկ Շինուհայրում կա համայնքային օգտագործման տարածք, որտեղ կարելի է ասել սահմանազատումը դեռեւս չի ավարտվել: Այսօրվա դրությամբ Տաթեւ խոշորացված համայնքից միայն Խոտը եւ Շինուհայրն են հարում ադրբեջանական մասին»,- ասել է համայնքապետը: Նրա խոսքով՝ Խոտ գյուղի եւ Որոտանի սահմանազատումն իրականացվում է Որոտանի ՀԷԿ-ով, իսկ Շինուհայրը սահմանազատվում է ձորով:

«Այս պահին վտանգ կա ոչ միայն այս երկու գյուղում, այլեւ ամբողջ Սյունիքում: Պետք է զգույշ լինել: Օրինակ՝ Շինուհայրում չօգտագործվող համայնքային տարածք կա, եւ հնարավոր է, որ դա հանձնվի Ադրբեջանին, բայց այգիներն այս պահին անվտանգ են, չի ընդգրկվելու: Քարտեզը դեռեւս հստակեցված չէ, այս տարածքում սահմանազատումը դեռեւս շարունակվում է եւ ես չգիտեմ որտեղ է ավարտվելու: Միայն կարող եմ ասել, որ համայնքային հողեր են ընգրկվում, որոնք հնարավոր է հանձնեն»,- ասել է համայնքապետ Մուրադ Սիմոնյանը: Դիտարկմանը, որ Կառավարության որոշմամբ, սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին կտրամադրվի սոցիալական աջակցություն, ինչ է դա իրենից ներկայացնում, համայնքապետն ասել է, որ մինչեւ պատերազմը, որպես սահմանամերձ համայնքներ Խոտի եւ Շինուհայրի բնակիչները օգտվում էին 50 տոկոս զեղչից՝ կադաստրային վճարումներն անելու համար, իսկ թե այսուհետեւ ինչ կլինի, համայնքի ղեկավարը դժվարացավ պատասխանել:

«Խոտ գյուղում էլ Որոտան ՀԷԿ-ի համար փոքր ջրամբար կար եւ դրա մոտակայքում ռուս խաղաղապահներ էին տեղակայվել, հիմա 10 օր է՝ իրենք էլ են գնացել, չեմ կարող ասել նորից այդտեղ կդիրքավորվեն, թե ոչ, բայց Զինված ուժերից հրամանատարներ են եկել, Շինուհայրի հիվանդանոցը նայել են եւ որոշ վերափոխումներից հետո հիվանդանոցում գունդ կտեղակայվի: Հիվանդանոցի շենքի մի մասը կգործի իբրեւ հիվանդանոց, մի մասը կտրվի զինվորականներին: Գուցե նախարարությունում դեմ լինեն, շենքի մասով, բայց դիտարկել են նաեւ ռետինե կոշիկի գործարանի շենքը, որը սակայն բարվոք չէր, եւ նախընտրեցին հիվանդանոցի շենքը»,- ասել է համայնքի ղեկավարը: Դիտարկմանը, թե ինչու են խաղաղապահները հեռացել, Մուրադ Սիմոնյանը պատմել է, որ իրենք՝ գյուղացիները, 3 տեղ խրամատ են փորել, պաշտպանական կառույց են պատրաստել, սակայն իրենց աշխատանքը կանգնեցրել են ու ասել, որ սխալ է: «Երեք տեղ սարքեցինք, վերջում բրիգադի հրամանատարներն ասացին՝ դուք պիտի գնաք տուն, զինվորականները կգան: Մենք մեր տարած տեխնիկան հավաքեցինք հետ եկանք, ու մնացին զինվորականները: Հիմա էլ խաղաղապահներն են գնացել ու փոխարենը գյուղում գունդ կտեղակայվի»,- ասել է Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է Խնձորեսկին, որը չի ներառվել սահմանամերձ գյուղերի ցանկում, համայնքի ղեկավարը նկատել է, որ դա աբսուրդ է: «Մարդկանց սեփականաշնորհած հողերը սահմանակից են դառնում, բայց ես չեմ կարող մեկնաբանել, ես Տաթեւ խոշորացված համայնքի ղեկավարն եմ»,- ասել է Մուրադ Սիմոնյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>