Շարունակում են անել այն, ինչն օտար է մտածող հայի գիտակցությանը. Սենոր Հասրաթյան
Դիտել նաև
«Դժբախտության պատճառը ոչ թե զենքի բացակայությունն է, այլ նրանք, ովքեր մեր Երկիրը դարձրել են անհույս ու անկարող». Սենոր Հասրաթյան
Դժբախտաբար իմ տեսած բանակից մնացել է Եռաբլուրը. Սենոր Հասրաթյան
Կգա այն օրը, երբ ուժայիններից կխոստովանեն՝ ում զոհաբերությամբ հնարավոր եղավ անցնել Հակարիի կամուրջը. Հասրաթյան
Անտեր Հայրենիքի վերջն անխնամ գերեզմաններն են... Սենոր Հասրաթյան
«Պատկերացրեք` գալիք սերունդը, քրքրելով պատմական արխիվները, դառնում է այս նկարի ականատեսը». Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեր ժողովրդին հասցված ամենացավոտ հարվածն այն է, երբ իր իսկ «հեղափոխական» կամքով փողոցից իշխանության եկած «ընտրյալները» նախ երկիրը սոցիալապես, տնտեսապես ու քաղաքականապես քայքայելուց, իսկ ապա նաև՝ Արցախյան երրորդ պատերազմում կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրելուց և դրանից բխող ողբերգական հետևանքները ոչ թե իրենց, այլ նույն այդ ժողովրդի ճակատին դաջելուց հետո, շարունակում են անել այն, ինչն օտար է մտածող հայի գիտակցությանը: Տպավորություն է, թե այդ պատահականություններին միավորող իշխանությունը դադարել է ընդունել ցանկացած ազդակ, անգամ, եթե այն զգուշացնում է վերահաս ավելի մեծ ազգային աղետի մասին: Այսքանից հետևող հարց՝ ո՛ւր ենք գնում մենք և ո՞ւմ հետևից»:

