Խաչատուր Գալստյանն է. «Չաուշեսկուի տարօրինակ գործով» Նարեկ Մալյանին ձերբակալած քննիչը
Դիտել նաև
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն
«Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան
Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա
Ստալինյան քարտեզի ուրվագիծ տեղադրելը բանակի քաղաքականացման վառ դրսևորում է. Մելիքյան
Խաչատուր Գալստյանն է։ ՀՀ քննչական կոմիտեի քննիչ։ «Չաուշեսկուի տարօրինակ գործով» Նարեկ Մալյանին ձերբակալել է հենց Խաչատուրը։
Քանի որ ըստ նրա կենսագրության՝ հաստատ իրեն դասավանդել եմ ԵՊՀ-ում և/կամ Արդարադատության ակադեմիայում (թեև չեմ հիշում), ինձ իրավունք վերապահեմ երկու խոսք ուղղել Խաչատուրին։
Դու պատկերացնո՞ւմ ես, թե ինչ աստիճանի ապօրինություն ու ինչ աստիճանի ամոթալի բան ես անում։ Դու հասկանու՞մ ես, որ քեզ քաղաքական պատվեր տվածներին գուցե մոռանալու են, բայց քեզ չեն մոռանալու։ Որովհետև ստորագրողը հենց դու՛ ես եղել, Խաչատուր։ Դու հասկանու՞մ ես, Խաչատուր, որ ծառայում ես ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ Հայրենիքիդ քառորդը թշնամուն հանձնողին, 5000 եղբայրներիդ գլուխն ուտողին։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

