ԶԼՄ-ներ. Թուրքիան Կարո Փայլանին կզրկի անձեռնմխելիությունից
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը միջնորդություններ է ներկայացրել ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից ինը խորհրդարանականի, այդ թվում` կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանին 2014-ին փողոցային ցույցերի մեղադրանքով անձեռնմխելիությունից զրկելու մասին, փոխանցում է Ahval-ը` վկայակոչելով Halk TV-ն:
Կուսակցության անդամներ Ֆաթմա Քուրթուլանը, Կարո Փայլանը, Հյուդա Քայան, Մերալ Դանիս Բեստասը, Հակկի Սարուխան Օլուկը, Սերպիլ Քեմալբայը, Սեզայ Թեմելին, Պերո Դունդարը եւ Փերվին Բուլդանը կարող են դատական գործընթացի բախվել պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգի ավարտի դեպքում:
Որպեսզի պատգամավորները դատարանի առջեւ կանգնեն, խորհրդարանը պետք է քվեարկի այն հայտերի հարցով, որոնք, իրենց հերթին, պետք է ընդունվեն եւ մշակվեն արդարադատության նախարարության կողմից:
Zham.am