«Ֆեյք» գտնելու համար, տեսեք, քանի հոգի է ձերբակալվել, իսկ քանի՞ հոգի է ձերբակալվել Շուշին հանձնելու համար. Աղասի Ենոքյան. Տեսանյութ
Դիտել նաև
Շուշիում եղբոր արձանի պղծումից չնեղված Արամ Սարգսյանը նեղվել է Ադրբեջանի դրոշի այրումից
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. օր 5–րդ՝ ՈւՂԻՂ
Շուշիի անկման համար մեկին դատում են, մյուսին՝ պաշտոն տալիս
Ադրբեջանը կհրաժարվի՞ Շուշիի հռչակագրից (տեսանյութ)
Ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում Շուշիի պատմական գերեզմանատան միջով․ Caucasus Heritage Watch (լուսանկարներ)
Առանց դատարանի որոշման՝ իրականացվել է ապօրինի խուզարկություն ինչ-որ ֆեյքի բռնելու համար, իսկ Շուշին հանձնողներից ոչ մեկը չի ձերբակալվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանի ձերբակալությանը:
«Պարզվեց, որ այս ամենը նրա համար է, որ ԱԱԾ-ն կարողանա բացահայտել «Գագիկ Սողոմոնյան» անունով ֆեյքին: Ամբողջ ԱԱԾ-ն իրար է խառնվել, առանց դատարանի որոշման՝ իրականացվել են խուզարկություններ: Տեսեք՝ քանի հոգի է ձերբակալվել ֆեյք բռնելու համար, իսկ քանի՞ հոգի է ձերբակալվել Շուշին հանձնելու համար, ասեմ՝ զրո»,- ասաց Աղասի Ենոքյանը:

