Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Ինչ ներկայացում են բեմադրում ՊԵԿ-ն ու Փաշինյանը․ պրիմիտիվ ու անլուրջ մո­տեցում

«168 ժամ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ Պետեկամուտների կոմիտեն հանկարծ որոշեց տեղեկատվություն տարածել փետրվարի առաջին 15 օրերին Հայաստանում դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի և դրանցով արձանագրված շրջանառությունների վերաբերյալ: Նման բան անելը, այն էլ ամսվա կեսի կտրվածքով, այնքան էլ լուրջ չէ:

Լուրջ չէ ոչ միայն այն պատճառով, որ ժամկետը կարճ է, այլև այն պատ­ճառով, որ անկայունության այս ժա­մանակահատվածում ցուցանիշներն ու միտումները շատ արագ են փոխ­վում: Ուստի, եթե նման դիտարկում­ներ են ներկայացվում նպատակա­հարմար է գոնե ամսվա կտրվածքով ներկայացնել: Բայց ՊԵԿ-ը որոշեց առաջ ընկել և չսպասել ամսվա ավարտին:

«ՊԵԿ վերլուծություններով հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (ՀԴՄ կտրոններ, հարկային հաշիվներ և հաշիվ վավերագրեր) քանակը և դրանցում արտացոլված իրացման շրջանառությունը 2021 թվականի փետրվարի 1-15-ն ընկած ժամանա­կահատվածում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համե­մատությամբ, աճել են: Մասնավորա­պես՝ 2021թ. փետրվարի 1-15-ը դուրս է գրվել շուրջ 20,2 մլն հատ հաշվար­կային փաստաթուղթ (գումարով՝ շուրջ 259 մլրդ դրամ), ինչը գերա­զանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը շուրջ 604,4 հազար հատով կամ 3 տոկոսով: Այդ փաստաթղթերով ար­տացոլված իրացման շրջանառու­թյունն աճել է շուրջ 31,4 մլրդ դրամով կամ 12 տոկոսով: Նկատենք, որ նա­խորդ տարվա փետրվարին հանրապետությունում դեռևս՝ սկիզբ չէին առել կորոնավիրուսի համավարակն ու տնտեսական ճգնաժամը»,- հայ­տարարեց Պետեկամուտների կոմի­տեն:

Թե ինչո՞ւ հենց հիմա ՊԵԿ-ը որոշեց նման տեղեկատվություն տա­րածել, պարզվեց 1-2 օր անց:

Հիմնվելով Պետեկամուտների կո­միտեի հայտարարության վրա՝ կա­ռավարության հերթական նիստին վարչապետը ազդարարեց, որ Հայաստանի տնտեսությունը դուրս է գալիս ճգնաժամից: Սկսել է վերա­կանգնման փուլը:

«ՀՀ տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցույց տալիս: Փետրվար ամսվա առաջին 15 օրերի տվյալնե­րով՝ Հայաստանում հսկիչ դրամարկղային կտրոններով ու հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առա­ջին 15 օրերին: Դրամաշրջանառու­թյունը նախորդ տարվա փետրվարի 15 օրերի համեմատ աճել է 12 տոկո­սով կամ շուրջ 31,4 միլիարդ դրամով: Էականորեն աճել են նաև արտա­հանման և ներմուծման ծավալները: Տնտեսությունը, կարծես թե, մտնում է վերականգնման փուլ»,- շտապեց լավ լուր հայտնել Նիկոլ Փաշինյանը:

Թե որքանով է տնտեսությունը մտնում վերականգնման փուլ, դեռ շատ առիթներ կլինի անդրադառնա­լու: 15 օրն այն ժամանակահատվա­ծը չէ, որը կարող է թույլ տալ խոսել տնտեսության վերականգնման փուլ մտնելու մասին:

Բայց Նիկոլ Փաշինյանը չի ուզում սպասել: Սովորության համաձայն՝ փորձում է լուն ուղտ սարքել ու ներ­կայացնել հանրությանը: Նպատակը մեկն է՝ ցույց տալ, որ տնտեսությունը վերականգնվում է, իսկ սպառումը՝ ավելանում:

Այդպես էլ մարդը չհասկացավ, որ տնտեսության նկատմամբ չի կարելի այդքան պրիմիտիվ ու անլուրջ մո­տեցում ցուցաբերել: ժամանակին էլ աննախադեպ տնտեսական աճերից էինք խոսում՝ ինչ-ինչ ցուցանիշներ հրապարակելով: Տեսանք, թե մեր աննախադեպ աճող ու բարգավաճող տնտեսությունն ինչպիսի արագությամբ ու ինչպիսի տեմպերով փլվեց:

Ու այդքանից հետո շարունակում ենք առաջնորդվել նույն սկզբունքնե­րով: Խաբել ու խաբում ենք հասա­րակությանը՝ կեղծ ազդակներ հա­ղորդելով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>