Պուտինն ու Լուկաշենկոն կհանդիպեն Սոչիում
Դիտել նաև
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին
Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել
Պուտինը ընդունել է «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը․ Թրամփ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը տեղի կունենա Սոչիում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Փետրվարի 22-ին Սոչիում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որն աշխատանքային այցով Ռուսաստանում է: Նկատի ունեն քննարկել ռազմավարական գործընկերության եւ դաշնակցության ռուս-բելառուսական հարաբերությունների զարգացման առանցքային հարցերը:
Նշվում է, որ նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել խոշոր համատեղ նախագծերին առեւտրատնտեսական, էներգետիկ, մշակութային եւ հումանիտար ոլորտներում, ինչպես նաեւ Միութենական պետության շրջանակում ինտեգրման գործընթացների հետագա առաջխաղացմանը:
Zham.am

