Մեր հավաքական ջանքերով հակահայկական և ոչ ճշմարտացի գովազդային պաստառը հանվել է. Ամերիկայի հայկական համագումար
Ամերիկայի հայկական համագումարի և տեղի հայ համայնքի համատեղ ջանքերի շնորհիվ հակահայկական գրառում պարունակող գովազդային պաստառը հեռացվել է Ֆիլադելֆիայի I-95 մայրուղուց:
«Մեր համատեղ ջանքերի շնորհիվ հակահայկական և ճշմարտությանը հակասող գովազդային պաստառը հեռացվել է Ֆիլադելֆիայի I-95 մայրուղուց: Շնորհակալ ենք բոլորին, ովքեր կապ են հաստատել Lamar գովազդային գործակալության հետ»,- նշվում է Ամերիկայի հայկական համագումարի Twitter-ի միկրոբլոգում: