Պոպուլիզմն ու կեղծիքը դրեք մի կողմ, գումարներ հատկացրեք այն ուղղություններում, որտեղ առաջնահերթ լուծման հարցեր կան. Տիգրան Աբրահամյանը նոր սահմանագծի մասին
Դիտել նաև
Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան
«Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան
«Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան
«Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան
Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան
Հետպատերազմյան փուլում՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանի հետ առաջնագիծ ընդլայնվել է և արդյունքում զինված ուժերն ու ԱԱԾ Սահմանապահ զորքերի տեղակայման հարցում մեծ փոփոխություններ են եղել։
Մեկ օրում, մեկ ամսում կամ մեկ տարում անհնար է ողջ սահմանագիծն անհրաժեշտ ձևով կահավորել, բայց կան հրատապություն պահանջող հարցեր, որոնք պետք է արագացնել։
Նոր ենթակառուցվածք՝ բազաներ, մատակարարման, ծառայության իրականացման ճանապարհներ, թիկունքային ապահովում, տեխնիկական միջոցների նվազագույն ապահովում։
Պոպուլիզմն ու կեղծիքը դրեք մի կողմ, գումարներ հատկացրեք այն ուղղություններում, որտեղ առաջնահերթ լուծման հարցեր կան, այլ ոչ թե այնտեղ, որով իշխանության պահպանման կամ ինքնագովազդի խնդիր եք լուծում։
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

