Սա լուրջ հարված է խոսքի ազատությանը, ժողովրդավարությանը. Հ2-ի փոխտնօրենը՝ եթերազրկման որոշման մասին. Տեսանյութ
«Հունվարի 15-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է կայացրել, համաձայն որի՝ Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվել է վերգետնյա հեռարձակման իրավունքից: Այստեղ կարևոր է նշել, որ միակ գործող հեռուստաալիքը, որը զրկվել է նման իրավունքից, դա Հ2-ն է: ՀՀ պատմության մեջ աննախադեպ երևույթ է, որ հանրապետական ծածկույթ ունեցող հեռուստաալիքը, որը ազատ, անաչառ է, եթերազրկվում է: Նման բան երբեք տեղի չի ունեցել: Սա լուրջ հարված է խոսքի ազատությանը, ժողովրդավարությանը»,- ասուլիսի ժամանակ ասաց Հ2 հեռուստաալիքի փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: