Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը հետաձգվել է Գախարիայի հրաժարականից հետո
Փետրվարի 19-ին Բաքվում կայանալիք՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը հետաձգվել է: Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021 թվականի փետրվարի 18-ին նախատեսվում էր Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի, իսկ փետրվարի 19-ին՝ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի պաշտոնական այցն Ադրբեջան՝ փետրվարի 19-ին՝ 9-րդ եռակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Zham.am