Սյունիքում այլևս զիջելու բան չկա, մարդիկ վախենում են, որ կարող են գալ և GPS-ով սահմանազատում անել. Աննա Գրիգորյան. Տեսանյութ
Փաստորեն, մենք զիջել ենք Սյունիքի անվտանգության գոտին և այսօր ստացվում է, որ Ադրբեջանի Զինված ուժերը կանգնած են մեր օդանավակայանից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա, կան գյուղեր, որոնք մի քանի մետր հեռավորության վրա են: Այսինքն, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ սրանք տեղի են ունեցել բանավոր փոխըմբռնմամբ, մենք տեսնում ենք, որ կա հստակ հուշագիր, հստակ կետով, և ես չգիտեմ, թե ապագայում հնարավոր կլինի սա չեղարկել, թե ոչ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ խոսելով Սյունիքի անվտանգության և նոր տարածքներ կորցնելու վտանգի մասին: