Բանակը պարտության մատնելու սցենար է խաղարկել. Դավիթ Ջամալյան. Տեսանյութ
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով, Ադրբեջանը անարգել սպանում էր մեր երեխաներին, որովհետեւ հակընդդեմ միջոցառումները ձեռնարկված չեն եղել եւ ԶՈՒ-երի զարգացման պլանի փոփոխությունը էական ազդեցություն է ունեցել ռազմական աղետի վրա։ Մեկ տարի առաջ Իդլիբում թուրքական կողմը սիրիական բանակի դեմ կիրառում էր անօդաչու սարքեր, առնվազն այդ պահին պարզ էր, որ նույն սցենարը կիրառվելու է նաեւ մեր դեմ եւ շուտափույթ պետք է ձեռք բերել առնվազն ՌԷՊ միջոցներ, մինչդեռ բանակը պարտության մատնելու սցենար է խաղարկվել։