Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Սերժ Սարգսյանն իր ելույթում սպառնաց հեռացողներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հանրապետական կուսակցության» խորհրդի երեկվա նիստում Սերժ Սարգսյանի ելույթը բավական հետաքրքիր դրույթներ է պարունակում, որոնց արժե անդրադառնալ:

Սերժ Սարգսյանի ելույթից նախ առանձնացնենք երկու կարևոր մեսիջ, որոնք նա փոխանցեց Գագիկ Ծառուկյանին և Հովիկ Աբրահամյանին: Գագիկ Ծառուկյանի մասով նա հստակ արտահայտվեց՝ չի ողջունում: Իսկ ահա Հովիկ Աբրահամյանի մասով խուսափեց կոնկրետություններից և իր ելույթի վերջում միայն ակնարկեց. «Ով համոզված կլինի, որ իր հսկայական պոտենցիալը անարդյունավետ է օգտագործվում, մենք նրանց կառաջարկենք գտնել ավելի արդյունավետ օգտագործող միջավայր»: Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ի երկրորդ դեմքը համարվող Հովիկ Աբրահամյանը կուսակցությունից հեռանալու իր հայտարարության մեջ նշել էր, որ չի հեռանում ակտիվ քաղաքականությունից իր պոտենցիալը այլ ձևաչափով է օգտագործելու: «Ես հեռանում եմ ՀՀԿ-ից, բայց շարունակելու եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, քանզի համոզված եմ, որ ունեմ բավարար ուժ, գիտելիքներ ու փորձ՝ ծառայելու մեր պետությանն ու ժողովրդին»,-ասել էր նա: 

Սերժ Սարգսյանի ելույթը թեև առաջին հայացքից վստահ մարդու դիրքերից էր, սակայն այն, որ մի քանի անգամ շեշտվեց, թե «ՀՀԿ-ն առաջատար քաղաքական ուժ է», «օրակարգ թելադրող է», «լավագույներն են այսօր հավաքվել ՀՀԿ-ում», «Հանրապետականից արտահոսք չկա», արդեն իսկ խոսում է կուսակցության ներսում առկա անվստահության, խուճապային մթնոլորտի մասին:

Մարտի 1-ի գնով իշխանության եկած Սերժ Սարգսյանի խոսքում հստակ սպառնալիք կար՝ հեռացողնե՛ր, եթե ինձ հետ չեք, վաղ թե ուշ «չորանալու եք»: «Այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են»,-հստակ հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Նա նաև ակնարկեց, որ ինքն անձամբ է որոշելու, թե ընտրություններում ով ինչ դերակատարում կունենա և ով ինչ պաշտոն կզբաղեցնի: «Տեսնում եմ՝ ով որքան է աշխատում, տեսնում եմ՝ ով ինչպես է աշխատում և իմ տեսանկյունից գնահատական եմ տալիս: Եթե մեզնից յուրաքանչյուրը ինքը պիտի որոշի, թե որտեղ է աշխատելու, ինչով պետք է զբաղվի, դա արդեն, ներողություն, բայց կդառնա շիլաշփոթ»,-ասաց Սարգսյանը՝ իր այս հայտարարությամբ ևս մեկ անգամ փաստելով, որ ինչ էլ տեղի ունենա կուսակցությունում, ովքեր ել գան ու գնան, միակ որոշում կայացնողն ինքն է:

ՀՀԿ նախագահի ելույթում նաև անդրադարձ կար, ընտրությունների օրվան՝ ապրիլի 2-ին: Սերժ Սարգսյանը, ինչպես սովորաբար, դա բարդեց այլոց՝ այս դեպքում իր իրավաբանների վրա՝ նշելով, թե ինքը դեմ չէ մի քանի օր հետաձգելուն: Մինչդեռ, Սերժ Սարգսյանն անձամբ է ստորագրել ընտրություններն ապրիլի 2-ին անցկացնելու հրամանագրի տակ՝ առանց հաշվի առնելու օրվա խորհուրդն ու Սահմանադրական պահանջը:


Սերժ Սարգսյանն իր ելույթում փորձեց նաև «մեծահոգի» լինել՝ հայտարարելով, թե իրենք տիրապետում են երկրի խնդիրներին, իրավիճակին և ունեն լուծումներ, և որ իրենց միակ մտահոգությունը երկիրն ու քաղաքական համակարգը կայացնելն է:

Եթե Սերժ Սարգսյանն իր ելույթում հնչեցրած դրույթներն իսկապես ուզում է կյանքի կոչել և դա իսկապես ազնիվ մղումներից ելնելով է ուզում անել, ոչ թե իշխանություն պահելու, ապա պետք է նախևառաջ հայտարարի քաղաքականությունից հեռանալու մասին, միայն այդ ժամանակ հասարակությունը կհավատա նրա խոսքին:

Քանի դեռ նա կուսակցության առաջին աթոռը չի զիջել Կարեն Կարապետյանին և հեռացել քաղաքականությունից, մնացած ամեն ինչը դատարկ խոսակցություններ են, ինչպես ցույց է տվել փորձը:

Իսկ թե ինչ է ցույց տվել փորձը մարտի 1-ի գնով իշխանության եկած Սերժ Սարգսյանի խոսքի արժեքի մասով, դիտեք «Սիվիլնեթի» այս երկու տեսանյութերում: Իսկ երրորդ տեսանյութում կարող եք լսել Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը՝ ամբողջությամբ:

Հասմիկ Գրիգորյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>