Երկրաշարժ՝ Իրանում
Սեյսմոլոգները Իրանի կենտրոնական մասում 5,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել: Այս մասին հայտարարել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Շեխրե-Կորդ քաղաքից մոտ 149 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է 129 000 մարդ: Օջախը եղել է 10 կմ խորությամբ: Tasnim-ը հայտնում է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,6 բալ:
Ինչպես հայտնում է Tasnim-ը, հղում կատարելով արտակարգ իրավիճակների ծառայություններին, երկրաշարժի հետեւանքով առնվազն 10 մարդ է տուժել:
Zham.am