Նաև այս հաղթանակները «չներվեցին» Թեւանյանին Այս դեպքում քաղաքական հրահանգը տրված է Գագիկ Ծառուկյանի մասով. Երեմ Սարգսյան Փաշինյանը կիրառում է «անդունդը երկու ցատկով» հաղթահարելու մարտավարությունը. Աշոտյան
17
Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) «Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի, աշխատակիցների իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն. Հայտարարություն Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում. մարզասերների ակցիան` ուղիղ Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենի ԺՊ-ն այն որակել է «հակապետական քայլ»․ ահազանգ 50 միլիոնի վատնում. դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն 37 թիվ, Հայաստան, ռասիզմ, սեգրեգացիա, արհավիրք. Հովհաննես Իշխանյան Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով Պատերազմ Արցախում
Հիբրիդային Հայաստան․ բիզնեսի պետականացում, պետության ապազգայնացում Կառավարությունը 5 միլիարդի պարգևավճարներ կբաժանի Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) Շնորհակալ եմ բոլոր կանանցից` մայրերից, 300-ից ավել քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդկանցից, ովքեր իրենց համերաշխությունն են հայտնել Արեգնազ Մանուկյանին Առյուծը քաղաքական խաղերի զոհ դարձավ, իսկ գազանանոցի մուտքավճարը թանկացել է Միջազգային ատյաններում բոլորի համար չէ՛, որ միևնույն է. Ձյունիկ Աղաջանյան Հայաստանը պետք է օպերատիվ արձագանքի տարածաշրջանի իրադարձություններին. Գրիգոր Բալասանյան Երևանյան երթևեկությունը դարձել է ամենօրյա ժամանակի, նյարդերի և արտադրողականության կորուստ Նաև այս հաղթանակները «չներվեցին» Թեւանյանին Այս դեպքում քաղաքական հրահանգը տրված է Գագիկ Ծառուկյանի մասով. Երեմ Սարգսյան Իրենք չեն ասում՝ մենք քաղաքականությունից չենք հասկանում, մեզ մի խառնեք Մալվինյան կղզիների թեմաներին... «Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ծառուկյանի անմեղությունը հիմնավորող բացառիկ փաստաթղթեր՝ նաև Իրանից (տեսանյութ) Արգենտինան կարող է տուգնվել ԱԱ ժամանակ մարզադաշտ Մալվինյան կղզիների մասին գրությամբ պաստառ բելերու համար Փաշինյանը կիրառում է «անդունդը երկու ցատկով» հաղթահարելու մարտավարությունը. Աշոտյան Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի նույն իրավունքից. Օսկանյան Առյուծի անկման փաստը կոծկել չի ստացվի. ի՞նչ են պատրաստվում անել` ըստ Քրիստինա Վարդանյանի ՌԴ ԱԳՆ. Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը մեզ համար կարևոր են Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի, աշխատակիցների իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն. Հայտարարություն Դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձանցում մասնակցություն Պետության անունից իրականացվող ռեկետ. «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը Վենդետա է իրականացնում իշխանությունը՝ 500 հոգու քաղաքական հետապնդման ենթարկելով. Զարուհի Փոստանջյան Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում. մարզասերների ակցիան` ուղիղ Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» «Հրապարակ»․ Ամենազավեշտալին․ ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը․ Reuters Նորակառույց շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով անհապաղ լուծել կոյուղատարի խնդիրը Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենի ԺՊ-ն այն որակել է «հակապետական քայլ»․ ահազանգ Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան

ԲՀԿ-ն ինձ համար զսպաշապիկ էր, ես հանդես էի գալիս թիրախային ու խիստ քննադատությամբ, ինչը հարուցում էր իմ կուսակցության անհասկանալի անհանգստությունը. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

Ես հրաժարվել եմ ԲՀԿ խմբակցությունից ոչ թե Գագիկ Ծառուկյանի դեմ որևէ անձնական խնդրից ելնելով, այլ քանի որ ես ըմբոստ մարդ եմ, և իմ քաղաքական ակտիվությունը հաճախ գնահատվել է իբրև ավելորդ, ինչն անդրադարձել է նաև ԲՀԿ-ի վրա․ կուսակցությունում եղել են որոշ անառողջ կրքեր, ես մանդատը չեմ վերցրել սրան-նրան հաճոյանալու համար, ես ներկայացնում եմ ժողովրդին և հանդես եմ գալիս թիրախային ու խիստ քննադատություններով, ինչը հարուցում էր իմ կուսակցության անհասկանալի անհանգստությունը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Ինձ համար կուսակցությունում լինելը զսպաշապիկ էր, ես փորձում էի ավելին անել։ Ես Ծառուկյանի հետ չեմ զրուցել, նախապես չեմ համաձայնեցրել։ Մեր խմբակցության քարտուղարին իշխանությունից մոտեցել ու ասել են, թե ոմանք կարմիր գծեր են անցնում՝ ինձ նկատի ունենալով, խմբակցության քարտուղարն էլ դա ինձ է փոխանցել։ Ես մի կանոն ունեմ, որով ղեկավարվում եմ՝ ինձ համար պետականության շահը գերակա է կուսակցական շահի նկատմամբ»,-ասել է ընդդիմադիր գործիչը:

Ըստ Պետրոսյանի՝ խմբակցությունում գտնվելը կաշկանդել է իր ազատությունը, նրան ասել են, թե իր ամեն ելույթի համար Ծառուկյանին կանչում են ԱԱԾ, իսկ հիմա ազատվել է այդ բեռից. «Իմ քաղաքական ակտիվությունը որևէ օրենք չի խախտել։ Այդ նրանք են խախտել կարմիր գիծը՝ Արցախը մսխողները, պետական դավաճանության մեջ մեղադրվողները, երկիրը սոցիալական աղետի շեմին կանգնեցնողները, պետական բյուջեն քաղաքացու հաշվին գրպանողները։ Նախկինում ես մեկ անգամ դուրս եմ եկել ԲՀԿ-ից իմ կամքով, երկրորդ անգամ հեռացվել եմ, հիմա էլի իմ կամքով եմ դուրս գալիս։ Կուսակցությունը կին չէ, որի հետ ամուսնանաս, որևէ տեղ գրված չէ, թե պատգամավորը պետք է ծառայի կուսակցության շահերին»:

Անկախ պատգամավորի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն այսօր ասում է՝ սահմանապահ գյուղերը պետք է լինեն արտոնյալ, մինչդեռ գյուղապետերն են իրենց մերձավորների հետ սահման պահում. «Այդ մարդիկ իրենց տները վառում են, սա՞ է արտոնությունը։ Նիկո՛լ, ինչո՞ւ ես գնացել Գյումրի, քեզ և քո աջակիցներին ոչ թե ձվով, այլ աթարով պիտի խփեին։ Մոռանալով այսքան երեխաների կորուստը, երկրի սրընթաց անկումը՝ ինչպե՞ս են պաշտպանում նրան։ Ապիկար Նիկոլը թող գնա սահման պահի, ոչ թե միայն իր կեցավայրի անվտանգությունն ապահովի»:

Գևորգ Պետրոսյանի պնդմամբ՝ Փաշինյանին արդարացնողները պետական դավաճանություն կիսողներ են, նրանք վարչական ռեսուրսով են բերվում փոքրաթիվ հավաքներին․ «Եթե վստահ ես քեզ վրա, առանց թիկնազորի շրջիր քաղաքում, Նիկո՛լ։ Թիմակիցներից մեկն ասում է՝ դուք պաշտպանության նախարարի ճամփան եք փակում, հո սոցապ նախարար չի՞, դա ասելու բա՞ն է։ Հիմա իշխանափոխություն է տեղի ունենում, ժողովրդի մեծամասնությունը թքում է նրանց երեսին, մնում է դրա իրավաբանական ձևակերպումը։ Քաղաքական ուժերի արժեքն ու առաքելությունն այն է, որ ի կատար ածեն ժողովրդի մեծամասնության տրամադրությունները»,-ամփոփել է Գևորգ Պետրոսյանը:

Աղբյուրը՝ tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>