Ստի և կեղծիքի շքերթը շարունակվում է
Դիտել նաև
«Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան
ԱՄՆ-ն այլևս չի կարող աշխարհում ժողովրդավարության ոստիկանը լինել․ Հովհաննես Իշխանյան
Իրական Հայաստան կրկին լինելու է, և դա ձեզնից ազատագրված Հայաստանն է. Հովհաննես Իշխանյան
«ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան
Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը
«Պարզվում» է, հարյուրավոր թիկնապահներով շրջապատված, մի քանի զրահապատ մեքենաների ուղեկցությամբ շրջող սարսափած բռնապետիկի Գյումրի երթուղու մասին, լրիվ «պատահականորեն» տեղեկանում են մի շարք համայնքների «պարտված, բայց հպարտ քաղաքացիներ» և «ոգևորված» կանգնեցնում շարասյունը։ Եվ «անվախ», պատերազմում հաղթած բռնապետիկը «համարձակորեն» իջնում է մեքենայից և «ջերմ» զրույցի բռնվում նրանց հետ։ Զարմանալ կարելի է, որքան շատ են մեր մեջ Աբաջյանի կեղծ պապիկներ, կեղծ աշոտների՝ կեղծ տատիկներ, հուշարձան այցելող կեղծ պապիկներ և այսպես շարունակ։ Այսօր էլ կեղծ ուջանցիներ և այլ կեղծ գյուղացիներ։ Այս կեղծ քաղաքացի կոչվածների միակ կարգախոսն է՝ «փողին մուննաթ»։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

