Շիրակի մարզպետարանի շենքում գտնվող Փաշինյանին հսկում է ոստիկանական շարասյունը
Դիտել նաև
Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ
«Որ 283 հոգանոց ցուցակ ես հրապարակել, քանի՞սն է պատգամավոր դառնալու»․ Ոսկան Սարգսյան
«Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ». Փաշինյանը «բողոքի նոտա է» է հղել ՔԿ ղեկավարին
Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասով Փաշինյանը «մեգա պլան է» մշակել
Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է: Նա խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում:
Այս պահին արդեն Փաշինյանը հանդիպում է գերիների հարազատների հետ: Հանդիպումը անց է կացվում փակ ռեժիմով:
Մենք տեղեկացանք, որ մարզպետարանից նախապես տեղեկացրել են գերիների հարազատներին՝ ներկայանալ մեկ հոգուց ոչ ավել, եւ անվանական ցանկով նրանց ներս են հրավիրում։
Մինչ վարչապետը հանդիպում է գերիների հարազատների հետ, դրսում մարզպետարանի շենքը հսկում է ոստիկանական շարասյունը՝ ներս չթողնելով որևէ մեկի: Դրսում անհամբերությամբ սպասող հարազատներից ոմանք դժգոհում են' նշելով, որ միևնույն է, որևէ ակնկալիք այս հանդիպումից չունեն:
Հիշեցնենք, որ գերեվարված շիրակցի զինծառայողների թիվը 62 էր, նրանցից տուն են վերադարձել 7-ը։
Աղբյուրը՝ hraparak.am

