Ճանապարհների ապաշրջափակումը մեզ համար կդառնա ո՛չ թե հնարավորություն, այլ վտանգ
Այն որ ճանապարհների ապաշրջափակումը Հայաստանին պետք է դա կարծես թե դոգմա է... ԲԱՅՑ...
Բայց չէ՞ որ ճանապարհները աշխատում են երկու ուղղությամբ: Դա ոչ միայն արտահանում է, այլ նաև ներմուծում է!..
Այսինքն դա ոչ միայն հնարավորություն է, այլ նաև վտանգ է!..
Հայաստան պետությունը պրակտիկորեն չունի արտահանում... իսկ հանքահումքային արտահանումը դա արտահանում չէ... դա, կներեք, չարտահանում է...
Մեր պետությունը չի իրականացնում նույնիսկ Ռազմավարության մեջ ամրացված, սեփական ձեռքով գրված արտահանման աջակցման միջոցառումները... անկախ պատճառներից դա փաստ է...
Ու դրան գումարած ոչինչ չի արվում աշխարհում ընդունված ձևերով զսպելու համար պատրաստի արտադրանքի ներմուծումը...
Եվ ուրեմն, ճանապարհների ապաշրջափակումը մեզ համար կդառնա ոչ թե հնարավորություն, այլ վտանգ... Այսինքն հզոր ներմուծվածը վերջնականապես կբնաջնջի տեղական արտադրողներին...
Այսինք եթե պետության «չմիջամտելու» քաղաքանակությունը մնալու է նույնը, ապա թող ճանապարհներն էլ մնան նույնը...
Լավ է ունքը ծուռ լինի, բայց աչքը մնա տեղում...
Էմիլ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

