Հայկական կողմից հայտնաբերված 1500 զինյալ չի ոչնչացվել. Մանրամասներ Շուշիի հանձնումից. Տեսանյութ
Armenian Military Portal տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել Արցախյան երկրորդ պատերազմից, որում երևում է թե՛ ինչպես են «գրավել» Շուշի բերդաքաղաքը։
«Մի փոքր հատված է այն բանի, թե՛ ինչպես են մեր հատուկ ջոկատայինները հայտնաբերում դեպի Շուշի շարժվող 1500 զինյալ, և պարբերաբար նրանց հստակ կոորդինատները հայտնում, որպեսզի նրանք ոչնչացվեն մեր հրետանու կողմից (ի դեպ տղաները հենց այդ խնդիրն իրականացնելու համար էին մեկնել վտանգավոր գոտի, վտանգելով սեփական կյանքը) և մի քանի ժամ զարմացած ու զայրացած սպասում էին, թե ինչպես առանց խոչնդոտի և որևէ կրակոցի հասան Շուշի։ Հստակ կոորդինատներով շարժը, մշտապես հաղորդվող երկու ժամվա ընթացքում, կարելի էր վերացնել մեկ հարվածով
Ինչո՞ւ և ո՞ւմ հրամանով դա չի արվել։ Տեսանյութը մանրամասներով կտեղադրեմ երկու օրվա ընթացքում... Շուշին հանձնել են և հանձնողները կկանգնեն դատարանի առաջ»։
Zham.am