Անկախ պատգամավորներն իրար մեջ ԱԺ սենյակների «ռակիրովկաներ» են անում
Ազգային ժողովում պատգամավորական սենյակների փոխատեղումներ են։ 24News-ը պարզեց, որ անկախ պատգամավորներները, աշխատանքային նոր միջավայրի փնտրտուքի մեջ են, մի սենյակից մեկ այլ սենյակ են տեղափոխվում։
«Լուսավոր Հայաստանի» մանդատով խորհրդարանում հայտնված, բայց կարճ ժամանակ անց անկախացած Արման Բաբաջանյանն ու «Իմ քայլը» լքած Գոռ Գևորգյանը սենյակներով «ռակիրովկա» կլինեն։ Այդպիսով, Բաբաջանյանը կտեղավորվի իշխանական թևում, Գևորգյանը՝ ԲՀԿ-ականների շարքերում։
Նկատենք, որ Արման Բաբաջանյանի նոր աշխատասենյակը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի թևում է, նրա հարևանները բացառապես իմքայլականներ են ու ԼՀԿ-ից հեռացած Հայկ Կոնջորյանը։
Գոռ Գևորգյանի նոր հարևանը «Իմ քայլ»-ից առաձնացած մեկ այլ պատգամավոր՝ Աննա Գրիգորյանն է։ Նա կլքի մանդատը վայր դրած, իմքայլական նախկին պատգամավոր Տիգրան Կարապետյանի աշխատասենյակն ու կտեղավորվի Գոռ Գևորգյանի կողքի սենյակում, որտեղ մի ժամանակ ԲՀԿ-ն լքած Տիգրան Ուրիխանյանն է աշխատել։ Գոռ Գևորգյանի դիմացի հարևանը երեկ՝ փետրվարի 16-ին, «Բարգավաճ Հայաստան»-ից դուրս եկած Գևորգ Պետրոսյանն է։
Լուսանկարում Արման Բաբաջանյանի սենյակի գույքն է։