Մշակութային, հասարակական գործիչները կոչ են անում մասնակցել փետրվարի 20-ի մեծ հանրահավաքին. Տեսանյութ
Հայրենիքի փրկության շարժումը փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում հրավիրած մեծ հանրահավաքին ընդառաջ, սկսել է նախաձեռնություն, որի շրջանակում մշակութային, հասարակական, քաղաքական գործիչները հանդես են գալիս առանձին տեսաուղերձներով, որում կոչ են անում քաղաքացիներին անպայման մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին։
Այսօր նման տեսաուղերձերով հանդես եկել գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, գրականագետ, ԵՊՀ դասախոս, դոցենտ Սերժ Սրապիոնյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը։