Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է
Դիտել նաև
«Նիկոլ Փաշինյանը Հայաստանին միանշանակ քաշում է դեպի ՆԱՏՕ: Սա թշնամին է, ամեն ինչ արդեն ասված է բաց տեքստով». Խազին. Տեսանյութ
Փաշինյանին Լարսի հարցով տված խոստումներն իրականացրել ենք․ Միխայիլ Միշուստին․ Տեսանյութ
Փաշինյանը լոնդոնյան պրոյեկտ է, և նրա միակ երազանքն է հնարավորինս շուտ փախչել իր սիրելի Լոնդոն քաղաք՝ իր վիլլա. Միխայիլ Խազին. Տեսանյութ
Արկադի Դումիկյանի և Միխայիլ Գալուստյանի տեսահոլովակի BACKSTAGE կադրերը
Միխայիլ Գալուստյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն
Սանկտ Պետերբուրգում հոսպիտալացվել է Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին, հայտնում է Telegram-յան «Mash на Мойке» ալիքը՝ վկայակոչելով դերասանի կնոջ՝ Լարիսա Լուպիանի խոսքերը։
Դերասանի ախտորոշումն առայժմ պարզ չէ, կորոնավիրուսը չի հաստատվել։ Բոյարսկին տաս օր առաջ պատվաստվել է COVID-19-ի դեմ։ «Կարծես թե անոթային ռեակցիա է։ Հնարավոր է՝ տուն ուղարկեն, սպասում ենք բժիշկներին»,- նշել է Լուպիանը։
Բոյարսկին գիտակցություն ունի։ Դերասանը հեռախոսային խոսակցության ընթացքում հայտարարել է, որ արդեն իսկ ամեն ինչ կարգին է։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կորոնավիրուսով հոսպիտալացվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Սոլոմինը։
Zham.am