Փաշինյանի հայ-ամերիկյան թղթե շերեփը Բացառված չէ, որ ԱՄՆ-ի պահանջով հայ զինվորականներն օգտագործվեն Իրանի դեմ. Ձյունիկ Աղաջանյան Քաղաքագետի հարցադրումները՝ Վաշինգտոնում կնքված համաձայնագրի վերաբերյալ
16
Նիկոլ Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Օվերչուկը Հայաստանի ԵՄ-ին անդամակցության որոշումն անվանել է ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ Բայդենի վերջին վատությունը Հայաստանին․ Նիկոլը հերթական «սև» թուղթը բերեց «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մեր երկրի արտաքին քաղաքականության «ուկրաինացումը» Հայաստանի համար ճակատագրական որոշումներն ընդունվում են մեկ անձի կամ մեկ ընտանիքի կողմից Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը «Տրանսպորտը թանկացնում են, որակը չի բարձրանում` մտել են քաղաքացու գրպանը». Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նրա ցանկության հետ․ Լավրով Քաղաքային տրանսպորտի և կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ պայքարի մարտավարության մասին․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Քննարկում Գյումրիում (տեսանյութ, լուսանկար) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մհերը բոլորին ձեռք էր մեկնում, օգնում էր, բայց այդ մասին երբեք չէր խոսում. Գեղամ Մանուկյան Փաշինյանի հայ-ամերիկյան թղթե շերեփը Հայաստանը ՌԴ-ին բողոքի նոտա է հղել Չեմ հասկանում, թե կոնկրետ որ հայտարարությունն է վիրավորել հայ եղբայրներին. Դմիտրի Կիսելյով Աշխատաժամանակը կրճատելու նախագիծը դրել ենք հանրային քննարկման. Նարեկ Մկրտչյան Քաղաքականության մեջ ազարտը հղի է անսպասելի արդյունքներով. Կարասինը` ՀՀ-ի քայլերի մասին Օվերչուկը Հայաստանի ԵՄ-ին անդամակցության որոշումն անվանել է ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ 24 ժամ ջուր չի լինելու Արդեն 25 տարի է մեզ հետ չես. Լիլիթ Կարապետյանը եղբոր մասին հրապարակում է արել Սերգեյ Կոպիրկինին հանձնվել է բողոքի հայտագիր Ի՞նչ է իրենից ենթադրում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթուղթը. Բորիս Մուրազի (տեսանյութ) «Մայր Հայաստան» և Հանրապետականների ռինգի աղմուկի մեջ կարևոր էպիզոդ կորավ Բայդենի վերջին վատությունը Հայաստանին․ Նիկոլը հերթական «սև» թուղթը բերեց Բացառված չէ, որ ԱՄՆ-ի պահանջով հայ զինվորականներն օգտագործվեն Իրանի դեմ. Ձյունիկ Աղաջանյան Վանեցյան. Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին 2008թ․ այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գիշերային ժամերին ջերմաստիճանը իջավ -26․․․-28. Սուրենյան Երևանը՝ բետոնե անտառ. ինչպես են ծառահատումներն ու շինարարությունը կլանում քաղաքը Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը Միևնույնն է ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել․ Սուրեն Սարգսյան Քաղաքագետի հարցադրումները՝ Վաշինգտոնում կնքված համաձայնագրի վերաբերյալ «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մեր երկրի արտաքին քաղաքականության «ուկրաինացումը» Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ալիևն ու Փաշինյանը հերթական մահացու խաղն են խաղում ամերիկյան հովանու ներքո. Բենիամին Մաթևոսյան Ալիևներին պատկանող Բաթումի «Sheraton» հյուրանոցում ծեծել են «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդին Փաստորեն, ստորագրվողը ոչ համաձայնագիր է, ոչ հռչակագիր, այլ հանձնաժողովի կանոնադրություն. Հակոբ Բադալյան Ինչ կանոնադրություն են ստորագրել Փաշինյանի Արարատ Միրզոյանն ու Բայդենի Բլինքենը «Հայաստանի գլխին» Հայաստանի համար ճակատագրական որոշումներն ընդունվում են մեկ անձի կամ մեկ ընտանիքի կողմից ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանն արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի Նիկոլը ՀՀ-ին ու հայ ազգին ներքաշեց մեծ արկածախնդրության մեջ

«Քաղաքականության ու աշխարհաքաղաքականության իմացության այս մակարդակո՞վ է Էդմոն Մարուքյանը հավակնում ՀՀ վարչապետի թեկնածու լինել». Արմեն Աշոտյան

Երեկ ծավալուն հարցազրույցով հանդես եկավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Հարցազրույցի առաջին հատվածի հիմնական թեման Ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային պրոցեսներն էին: ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ ինքը երբեք «ոչմիթիզական» չի եղել, կողմ է եղել փոխզիջումային տարբերակին, ասաց, որ քննարկվել է շրջանների վերադարձի 5+2 բանաձևը, ըստ որի՝ 5 շրջանները վերադարձվում էին Ադրբեջանին, Քարվաճառն ու Քաշաթաղը մնում էին մեր վերահսկողության ներքո, իսկ Արցախը ստանում էր անկախ պետության կարգավիճակ:

Նույն բանը, ի դեպ, երեկ Քաշաթաղում ասաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Այսօր Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններում կարմիր թելով անցնում էր այն միտքը, որ բանակցությունների ողջ ընթացքում բոլոր հնարավոր լուծումներով ենթադրվում էր 5+2 շրջանների փոխանցում Ադրբեջանին։ Եթե դա այդպես էր, ապա ինչո՞ւ էին միլիոնավոր դոլարներ ծախսվում Կովսականի (Զանգիլան), հարակից գյուղերի, Սանասարի (Կուբաթլու) վրա, նոր քաղաք էր կառուցվում Արաքս գետի վրա (Արաքսավան), ահռելի ծախսեր էին կատարվում Մեխակավանի (Ջաբրայիլ) վրա և այլն։

Ստացվում է, որ մեր քաղաքացու հարկերը և սփյուռքից եկող գումարները ծախսվում էին մի տարածքի վրա, որը նախատեսվում էր փոխանցել Ադրբեջանին։ Այսինքն, մենք այնքան հարուստ էինք, որ նրանց համար քաղաքներ ու գյուղեր էինք կառուցում։

Ավելին, մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկային պորտֆելներ են տրամադրվել Քաշաթաղի (Լաչին) և Քարվաճառի (Քելբաջար) շրջաններում գործարարություն իրականացնելու համար (հիմնականում՝ ՀԷԿ-եր)։ Արդյո՞ք իմաստ կար պետության երաշխիքով բանկերից ահռելի վարկեր վերցնել, եթե դրանք միևնույն է՝ պետք է փոխանցվեին Ադրբեջանին։ Ի՞նչ նպատակով են իրականացվել այս բոլոր ծախսերը, եթե դրան զուգահեռ բանակցություններ էին գնում 5+2 շրջանները հանձնելու վերաբերյալ»: Էդմոն Մարուքյանի գրառման (ի դեպ, նույն հարցադրումները Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո բարձրացրել էին մերձիշխանական որոշ քաղաքական վերլուծաբաններ) հարցադրումների պարզաբանման խնդրանքով 168.am-ը դիմեց 6-րդ գումարման ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին: Վերջինս նախ ասաց, որ Էդմոն Մարուքյանի գրառումը իրեն մի հին խորհրդային անեկդոտ հիշեցրեց մի վրացու մասին, ով հայտնի «Հրաշքների դաշտ» հեռուստախաղն էր խաղում և վերջում ասում է՝ խաղացի, բայց հարցը չհասկացա: «Իրականության մեջ տպավորություն ունեմ, որ Էդմոն Մարուքյանը 1.5 ժամ դիտել է նախագահի հարցազրույցը, բայց չի հասկացել այն»,- ասաց Արմեն Աշոտյանը: ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ հարցազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը կարմիր թելով անց էր կացնում այն գաղափարը, որ բանակցությունների տրամաբանությունն իր օրոք կառուցվել է մեկ գերակա նպատակի ու կարմիր գծի վրա, որ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և ինքը բանակցել է՝ գերակայություն տալով ոչ թե նրան, թե ինչ ենք վերադարձնելու, այլ, թե ինչ ենք ստանալու դրա դիմաց: «Արդյո՞ք միտումնավոր է Էդմոն Մարուքյանը խեղաթյուրում նախագահի հարցազրույցը: Արդյո՞ք նա իրոք չի հասկացել, որ բանակցությունների տրամաբանությունը եղել է Արցախի կարգավիճակի երաշխավորման և միջազգային երաշխիքներ ստանալու հարցը: Կարծում եմ՝ մեծ ջանք պետք չէր գործադրել՝ հասկանալու համար, որ այս տեսակ բանակցություններով մենք ստանալու էինք Արցախի Հանրապետության կարգավիճակ կամ միջանկյալ կարգավիճակ, որը նրա «Դե ֆակտո +» կարգավիճակն էր լինելու՝ իր բազմաթիվ առավելություններով, և փաստացի, ինչպես նաև երեկ Ալիևն էր ասել, հայկական հավերժական տիրապետմամբ Քաշաթաղի և Քարվաճառի վրա, կամ ստանալու էինք Արցախի վերջնական կարգավիճակ՝ որպես անկախ պետություն: Իրոք, զարմանալի է, որ պարոն Մարուքյանի համար մի քանի ՀԷԿ-երը, որոնք մնալու էին այդ տարածքներում, ավելի կարևոր են, քան Արցախի Հանրապետության անվտանգության և վերջնական կարգավիճակի հարցերը»,- ասաց Արմեն Աշոտյանը: Նա նշեց նաև, որ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյան կապիտուլյանտի համեմատ՝ ցանկացած վարչապետի թեկնածու կարող է ընդունելի լինել, բայց հարցը, այդուհանդերձ, իրեն մտահոգում է: «Քաղաքականության ու աշխարհաքաղաքականության իմացության այս մակարդակո՞վ է Էդմոն Մարուքյանը հավակնում ՀՀ վարչապետի թեկնածու լինել:

Չէի կարծում, որ երբևէ կարիք կլինի բացատրել ԱԺ ոչ իշխանական պատգամավորի, որ մինչև Արցախի հարցի վերջնական կարգավորումն Արցախի տարածքների զարգացման, տնտեսական առաջընթացի, աշխատատեղերի ապահովման, բյուջեի համալրման խնդիր պետք է լուծվեր։ Եվ տնտեսական խնդիրների լուծումը, այդ թվում՝ ազատագրված շրջաններում, հենց այդ նպատակն ունեին»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan