Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

«Եթե նա առանց ստիպելու գնացել է այս զիջմանը, ապա ուրիշ շահեր է հետապնդել». Աղասի Ենոքյան

 «Այս մակարդակի դավաճանությունը պարզապես չի տեղավորվում մարդկային տրամաբանության մեջ, բայց բացահայտված հուշագիրը և հունվարի 11-ի մոսկովյան փաստաթուղթն ապացուցում են, որ իրականում սա դավաճանություն է, ընդ որում, շարունակվող դավաճանություն։

Նոյեմբերի 9-ի թուղթը և այս թղթերը գրված ապացույցներ են դավաճանության և այնպես չէ, որ մեկն ասի, թե զգուշացրել են պարտության մասին, մյուսն ասի՝ չգիտեինք, մեկն ասի՝ Աննան բունկերում հանձնում էր Հադրութը, մյուսն ասի` Աննան այնտեղ չէր, և այլն։

Իսկ այս գրված փաստաթղթերից վերջին երկուսն առանձնակի ցինիկ ապացույց են դավաճանության։ Եթե նոյեմբերի 9-ի փնթի թուղթը, որը միջազգային փաստաթուղթ էլ չէր կարելի կոչել, այլ միայն Հայաստանի պատրաստակամություն իր զորքերին հանելու և ադրբեջանցիների ու ռուսների զորքերի մուտք գործելու մասին, գրված էր պատերազմի ժամանակ, և կարելի է համարել՝ պատերազմն օր առաջ ավարտելու համար էր, ապա մյուս երկուսի բնույթը բացարձակ դավաճանական է։

Ոչ ոք չէր կարող ստիպել Նիկոլին, որ զորքերը հաներ Զանգելանից և Կուբաթլուից․ դիրքերի վերաբերյալ կար նոյեմբերի 9-ի թուղթը և արդեն ռուսական զորքերը մտել էին ռեգիոն։ Ոչ ոք չէր կարող ստիպել, որ սկսի սահմանների դեմարկացիա կոնկրետ կոորդինատներով և Գորիս-Կապան ճանապարհը թշնամու հսկողության տակ մտցներ: Եթե նա առանց ստիպելու գնացել է այդ զիջումներին, ապա ուրիշ շահեր է հետապնդել․ այլ բացատրություն չկա։

Ոչ ոք չէր կարող ստիպել Նիկոլին, որ գերիների հարցը մտցներ բանակցությունների մեջ․ դա քաղաքական հարց չի կարող լինել, դա հումանիտար հարց է և կարգավորվում է միջազգային հումանիտար իրավունքով և հումանիտար կազմակերպությունների կողմից։ Առավել ևս ոչ ոք չէր կարող ստիպել, որ այս հարցը դարձնելով քննարկման լծակ, և այստեղ ոչնչի չհասնելով, նա զիջի Ադրբեջանի, Թուրքիայի և ողջ թյուրքական աշխարհի համար կենսական Մեղրիի միջանցքը, ըստ էության, ոչնչի դիմաց։ Եթե նա առանց ստիպելու գնացել է այս զիջմանը, ապա ուրիշ շահեր է հետապնդել․ այլ բացատրություն չկա։

Ու քանի որ տրամաբանությունը պարզ չէ, ապա ոչ մի երաշխիք չկա, որ դավաճանությունը չի ավարտվել։ Իսկ այժմ իշխանությունը ձեռնարկել է քաղաքացիներին ու մամուլին լռեցնելու նոր ինտենսիվ արշավ։ Այդ թվում են, պայմանական ասած, «Նիկոլ դավաճան» ասելն արգելող օրենքը, թելեգրամ-ալիքներին հղումներն արգելող օրենքը, և վերջապես՝ Սյունիքի հարցով նոր «Արծրուն» է նշանակվել՝ այսուհետև այս մարզի ինֆորմացիան պետք է ճշտել ԱԱԾ-ի հետ։

Այս ամենը լուրջ նախազգուշացում է, որ նոր դավաճանություն է նախապատրաստվում, նոր փաստաթղթեր կամ բանավոր պայմանավորվածություններ են ի հայտ գալու նոր տարածքային զիջումների մասին»։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>