Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան
5
Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան Դատարանը փորձում է մեզ բոլորիս եւ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մածունը սեւ է. Աբովյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով Շևցով․ Թրամփի ուղին թույլ կտա ամերիկյան զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Բա Վահագն Խաչատուրյանն ու Խաչատուր Սուքիասյանն ինչի բանտում չեն. Նիկոլը հասկանում է՝ ինքը փախչելու է Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) «Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ․ «Ազատություն» ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը

Նախարարը հանձնարարեց մինչև մայիսի 15-ը ճանապարհների փոսալցման աշխատանքներն ավարտվել

Եղանակի բարելավումից անմիջապես հետո ՀՀ միջպետական նշանակության
ավտոճանապարհներին սկսվել են փոսային նորոգման աշխատանքները։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան
Մարտիրոսյանը կատարվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով շրջայց
կատարեց Երևանից դեպի Սևան - Իջևան - Նոյեմբերյան - Ստեփանավան - Արագած -
Ապարան - Աշտարակ ձգվող միջպետական ավտոճանապարհներով։ Նախարարին ուղեկցում
էր «Հայավտոճան» տնօրինություն ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը։

Բացի փոսային նորոգման աշխատանքներից, նախարարի ուշադրության կենտրոնում
էին նաև ճանապարհային նշանների տեսանելիության, ճանապարհների և դրանց
միջանկյալ հատվածների մաքրության ապահովման խնդիրները։

Կոտայքի տարածաշրջանում փոսային նորոգման աշխատանքների մեծ մասն արդեն
արված է։ «Կոտայքի ՃՇՇ» ՍՊ ընկերության պետ Գևորգ Հովհաննիսյանը նշեց, որ
առաջիկա 2 օրերի ընթացքում այն ամբողջությամբ կավարտեն, որից հետո կսկսեն
ճանապարհի ճաքալցման աշխատանքները։

Միջպետական ճանապարհի Երևան-Սևան մայրուղու 36-րդ կիլոմետրից սկսած՝ մոտ
22 կմ, որտեղ ասֆալտն առավել քայքայված է, կկատարվի հիմնանորոգում։
Աշխատանքները կսկսվեն հունիսի կեսերին և կավարտվեն ամռան վերջին։ Չնայած
դրան՝ ճանապարհը նորմալ երթևեկելի դարձնելու համար ճանապարհաշինարարներն
այստեղ ևս փոսային նորոգումներ են կատարել։

Ճանապարհի այս հատվածում ընթացքի մեջ է նաև դեպի Լեռնանիստ համայնք տանող
կամրջի հիմնանորոգման աշխատանքները։ Հրազդանի ճանշինի պետ Օնիկ
Բաղդասարյանը նախարարին ներկայացրեց իրականացվող աշխատանքների ընթացքը՝
նշելով, որ շինարարության ավարտը նախատեսված է սեպտեմբերին։

Նախարարը հրահանգեց տեմպերն արագացնել, աշխատանքներն ավարտել հնարավորինս
շուտ և որակով. «Ճանապարհի և կամրջի հիմնանորոգումը պետք է միաժամանակ
ավարտվի։ Աշխատանքները ճիշտ կազմակերպելու դեպքում՝ շինարարությունը կարելի
է ավարտել ամռան կեսին»,- ընդգծեց Վահան Մարտիրոսյանը:

Գեղարքունիքի մարզի «Ծովագյուղ» ճանապարհաշինական ընկերության ղեկավար
Նորիկ Սիմոնյանը, ներկայացնելով աշխատանքների ընթացքը, նշեց, որ միջպետական
ճանապարհների իրենց հատվածում մինչև ապրիլի վերջ փոսային նորոգումները
կավարտվեն։ Իսկ մայրուղու 52-64-րդ կմ հատվածը կհիմնանորոգվի։

Դիլիջանից դեպի Իջևան ճանապարհահատվածում աշխատանքների որակը նախարարին
չգոհացրեց։ Ճանապարհածածկն այստեղ շատ քայքայված է։ Իրենց ունեցած
տեխնիկայով չեն կարողանում անհրաժեշտ որակ ապահովել։ Վիճակը հնարավորինս
արագ կարգի բերելու համար նախարարը հանձնարարեց լրացուցիչ տեխնիկա բերել,
աշխատել շուրջօրյա, արագ ու որակով ավարտել աշխատանքները։

«Հաղարծին» ճանապարհաշինական ընկերության պետ Գուրգեն Մանթաշյանը խոստացավ
շտկել թերությունները։

Նոյեմբերյանի տարածաշրջանում էլ հիմնանորոգման կարիք ունեցող ճանապարհներ
կան։ Հատկապես սահմանամերձ գյուղերն իրար կապող հատվածներում դրա
անհրաժեշտությունն անչափ կարևոր է։ Ուստի, առաջիկայում այս տարածաշրջանի
որոշ ճանապարհներ ևս կհիմնանորոգվեն։

Ներկայացնելով փոսային նորոգման աշխատանքների ընթացքը՝ Նոյեմբերյանի
ճանշինի ղեկավար Ֆլորա Անտոնյանը նշեց, որ մինչև մայիսի 10-ն ամբողջությամբ
կավարտեն։

Լոռու տարածաշրջանում աշխատանքները մի քիչ ավելի դանդաղ են ընթանում։
«Արգիշտի-1» ճանապարհաշինական ընկերության պետ Սեյրան Դարբինյանի խոսքով՝
պատճառը անձրևային եղանակն է։

Սպիտակ քաղաքով անցնող միջպետական ճանապարհին կտրած փոսերն էին
ասֆալտապատվում։ Ակնհայտ էր, որ աշխատանքը կատարվում էր շինարարական
նորմերի խախտումներով։ Սպիտակի տարածաշրջանը սպասարկող ճանշինի պետ Մանվել
Արղամանյանի արդարացումներն անտեղի էին։ Նախարարը դժգոհ էր նրանց
աշխատանքից։
Այստեղ ևս տրվեց խիստ հանձնարարական՝ արագ շտկել թերությունները,
ուշադրություն դարձնել որակի վրա։

Հաջորդը Արագածի և Ապարանի տարածաշրջաններն էին, որտեղ աշխատանքների զգալի
մասն արդեն բավարար որակով կատարված էր, մնացածն էլ առաջիկա մի քանի օրերի
ընթացքում ավարտին կհասցվի։

Այցի ընթացքում դիտարկվեցին և նախանշվեցին նաև նշված միջպետական
նշանակության ճանապարհների առավել քայքայված հատվածները, որոնք, ըստ
առաջնահերթության, առաջիկայում կընդգրվեն ճանապարհների հիմնանորոգման
ծրագրերում։

Իրականացվում են նաև կողնակների հարթեցման, վնասված արգելափակոցների
վերականգնման, կողային առուների մաքրման և ճանապարհային նշանների թարմացման
աշխատանքներ:
Փոսային նորոգումներ են իրականացվում նաև հանրապետական նշանակության
ավտոճանապարհներին։ Մայիսի կեսերից էլ կմեկնարկեն և հունիսի առաջին
տասնօրյակում կավարտվեն ճանապարհների գծանշման աշխատանքները։

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>