Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

Եթե լռում ես հիմա, երբ հայրենիքդ կանգնած է լինելիության ջրբաժանին, ո՞ւմ է պետք քո հնչեղ արվեստը հետագայում

ՄՆԱՑՅԱԼԸ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է
 
Ո՞վ է, կամ ովքե՞ր են համարվում ազգի սերուցքը: Ովքե՞ր են այն մարդիկ, ում ձայնը ու խոսքը պետք է ավելի հնչեղ լինի, լռեցնող, սթափեցնող և ուղղորդող: Ովքե՞ր են հանդիսանում այն դոգմաները, ում կարծիքը նվազագույնը մտածելու ու խորհելու ազդակ պիտի հանդիսանա լայն զանգվածների համար:
Վստահորեն՝ մտավորականությունն է:
 
Իսկ հիմա եկեք մի պահ նայենք մեր անցած 30 տարիներին ու հասկանանք, քա՞նի մտավորական ենք ունեցել և ունենք, որոնք բացի ամեն ինչից նաև ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՆ:
 
Վերջին 15-16 տարիներից հետո, երբ կենսափորձս և որոշ մարդկանց «քաշի» չափ կարդացածս ինձ թույլ տվեցին մտածել, որ կարող եմ սեփական վերլուծություններս հանձնել նաև մարդկանց դատին, ինձ բերեցին հետևյալ համոզմանը: Թումանյանը իմ համար ոչ իր հանճարեղ քառյակներն ու բանաստեղծություններն են, ոչ էլ իր խորը պատմվածքներն ու հեքիաթները: Թումանյանը ինձ համար առաջին հերթին իր նամակներն են Իսահակյանին ու Անդրանիկ Օզանյանին: Երբ կարդում ես դրանք, դու հասկանում ես երկրի զավակի, ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ անհանգստությունները, մտավախություններն ու տագնապալից հոգեվիճակը իր ազգի, իր ժողովրդի ու իր պետության լինելիության հետ կապված: Թումանյանը երկրի ճակատագրական պահին նամակ է գրում Անդրանիկին և ասում, - «Ես չորս տղա ունեմ, չորսն էլ՝ երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին՝ ինչի որ ընդունակ կլինեն»: Ամենակարևորը այս նամակում այն է, որ Թումանյանը սա ոչ միայն գրել է՝ գրելու համար, այլ այսպես ապրել է: Երկրի ու ազգի դարդ ու ցավով: Չի վախեցել, երբ քննադատել է երկրի տվյալ պահին ղեկավարող կառավարությանը կամ կուսակցություններին, երբեմն լավ հասկանալով, որ կարող է զրկվել ինչ-ինչ ֆինանսկան աղբյուրներից՝ հոնորարների, կամ գրքերի վաճառքից գոյացած գումարների տեսքով: Մարդը առաջին հերթին եղել է ՀԱՅ, ՔԱՂԱՔԱՑԻ և հետո նոր հանճարեղ գրող:
 
Վերջին 30 տարիներին, ցավոք, ես տեսել եմ շատ քիչ մտավորականներ, որոնք ապրել են, կամ ուզում են ապրել Թումանյանի պես: Գուցե վախենում են Թումանյանի պես 54 տարեկանում մահանալու՞ց: Երևի պետք է ձգտել Թումանյանի պես ԱՆմահանալ, ոչ թե վախենալ ոչ մեծ հասակում հիվանդություններից մահանալուց:
 
30 տարիների ընթացքում շատ քչերն են եղել, որ հանդգնել են չհամաձայնել այս, կամ այն իշխանության սեղանի ընկերը լինելուց, կամ լինելով հանդերձ խոսել են, սաստել, համոզել, խնդրել, պահանջել ու վերջապես ՊԱՐՏԱԴՐԵԼ այն, ինչը մարդկայինն է, ազնիվն է, հայկականն է, ազգայինն է, առավելն է, քան այսրոպեականը: Իսկ ՊԱՐՏԱԴՐԵԼ կարող է միայն անքննելի հեղինակությունը: Իսկ անքննելի հեղինակություն էլ դառնում են այն ժամանակ, երբ չեն վախենում ամբոխի ձայնից, երբ չեն ընկրկում սոցիալական դիսկամֆորտի դիմաց, երբ իրենց որոշումներն ու քայլերը չափում են հազարամյակներից եկած գենետիկ հիշողությամբ, երբ Նարեկացու քարանձավը ու ճգնավորությունը չեն համարում ուղղակի պատմական փաստ, երբ Նժդեհին չեն ցիտում միայն այն ժամանակ, երբ ամբիոնին հանրապետականի կրծքանշանով մարդիկ են իշխում, երբ չեն փորձում մեռնել տաք անկողնում այն դեպքում, երբ 30 տարի է սառը անկողնում մեռնում են հազարավոր անտունները... Իրենք այդ անտունների մասին գիտեն, բայց դեմ չեն ստանալ հերթական բնակարանը, որը սիրով իրենց կնվիրի հերթական մի իշխանությունը, որի սեղանի վրա նրանք արդեն իրենց ավանդական տեղը կզբաղեցնեն ու այս անգամ էլ կհայհոյեն հերթական նախորդներին, հոգու խորքում երազելով, որ դրանք չվերադառնան: Կարևորը «սրանք» էլ իրենց հերթական հոբելյանի համար մի քանի միլիոն դրամ հատկացնեն: Բա հո իզու՞ր չի համարվում ինքը «ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ»: Կարող էր, չէ՞, Սովետի փլուզումից հետ մնար Մոսկվայում ու համարվեր «ռուսաստանցի մտավորական»...
 
Ինձ համար գրողը, բանաստեղծը, նկարիչը, քանդակագործը, դասախոսը, բժիշկը, երաժիշտը, պարուսույցը իր մասնագիտությունից առավել նշանակալի է որպես ՔԱՂԱՔԱՑԻ: Իսկ եթե դու քաղաքացի ես, դու չես կարող լռել... Իսկ եթե լռում ես հիմա, երբ հայրենիքդ կանգնած է լինելիության ջրբաժանին, ապա ու՞մ է պետք քո հնչեղ արվեստը հետագայում: Ո՞ր ազգին է պետք գալու այն: Չէ՞ որ դու նախընտրեցիր ուղղակի մահանալ, այլ ոչ թե ԱՆմահանալ: ԵՎ այստեղ ընդհանրապես կապ չունի, քեզ հետո կթաղեն Պանթեոնում, թե ոչ: Կարևորը այն է, թե տարիներ հետո քա՞նի մարդ կհիշի քո գերեզմանի մասին: Ու հիշելուց հետո էլ կգա այցի:
 
Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>