Եվրոպական ոճով ինքնիշխանություն. ՀՀ չի կարող խուսափել ՌԴ-ի հետ թշնամական հարաբերություններից «Ձախողում, խայտառակություն» և զրո մեղադրյալ. ԱՆԻՖ-ի ծրագրերը՝ ամփոփ. Civilnet.am Երևանի «քաղաքապետի» աթոռը՝ առևտրի միակ միջոց
3
Ավինյանի անհապաղ հրաժարական և արտահերթ ընտրություններ են պետք, քաղաքում անիշխանություն է․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հսկայական Սփյուռք ունեցող երկիրը դիմում է լոբբիստական կազմակերպությունների՞ն Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը վախենում Արամ Սարգսյանից «Հայաստան» խմբակցությունը պատրաստ է տրամադրել իր 28 ստորագրությունները, եթե նախաձեռնողները ապահովեն պակասող 8 ստորագրությունը «Հանրապետությունը» շանտաժի է գնացել. «Հրապարակ» Տեղեկությունները, թե իբր ես վիրավորել եմ «թաղապետին», չեն համապատասխանում իրականությանը. Արթուր Չախոյան 2,5 մլն $ կոռուպցիայի բացահայտումը ՔՊ-ին ցավեցրել է.Մեսրոպ Մանուկյան «Մայր Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած քստմնելի խուլիգանությունը Մեղադրանք է առաջադրվել նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում Պատերազմ Արցախում
Կուլմինացիան՝ երկուշաբթի գործակարգավարականի ժամանակ… Ավինյանի անհապաղ հրաժարական և արտահերթ ընտրություններ են պետք, քաղաքում անիշխանություն է․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Չի կազմակերպվել դատաբժշկի այցը ԲԿ՝ տեղում Չախոյանի նկատմամբ փորձաքննություն իրականացնելու համար. փաստաբան «Անհանգիստ վիճակ է, մարդիկ լավ բան չեն սպասում»․ Տավուշում բացասական տրամադրություններ են «Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտ. Ռուբեն Մելիքյան Փաշինյանը փորձելու է լեզու գտնել Ռուսաստանի հետ, բայց շարունակում է վախենալ Արևմուտքից Եվրոպական ոճով ինքնիշխանություն. ՀՀ չի կարող խուսափել ՌԴ-ի հետ թշնամական հարաբերություններից «Ձախողում, խայտառակություն» և զրո մեղադրյալ. ԱՆԻՖ-ի ծրագրերը՝ ամփոփ. Civilnet.am Փաշինյանն այդ ամենի գլխավոր դերակատարն է. Ալեն Ղևոնդյան ԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. Պետդեպ Հսկայական Սփյուռք ունեցող երկիրը դիմում է լոբբիստական կազմակերպությունների՞ն Փաստացի այսօր Տիգրան Ավինյանն ու Երևանի ՔՊ֊ի ավագանիները գերի են իրենց կցորդ Հանրապետություն խմբակին Տիգրան Տեր-Մարգարյանի պաշտոնավարումը չի կասեցվել «Հիմա Ադրբեջանն ավելի բռնապետական է, քան մինչև 2020-ը»․ Տաթևիկ Հայրապետյան «Այսօրվա իշխանություններին պետք է քննադատեն նրանք, ովքեր դա անելու բարոյական իրավունք ունեն»․ Բորիս Մուրազի Երևանում հնդիկները մտել են իրենց հայրենակիցների տուն, նրանց ծեծել ու թալանել են Ավետիս Առաքելյանն ու Գագիկ Մանուկյանը ընտրվեցին Գյումրու փոխքաղաքապետեր Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը Ռոբերտ Քոչարյանի և ընտանիքի անդամների գույքերը չէին կարող բռնագանձվել, որովհետև առկա են բոլոր հիմնավորումները. Արամ Օրբելյան Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը վախենում Արամ Սարգսյանից Տիգրան Ավինյան, Սարի թաղում էլ են մարդիկ ապրում (տեսանյութ) «Հայաստան» խմբակցությունը պատրաստ է տրամադրել իր 28 ստորագրությունները, եթե նախաձեռնողները ապահովեն պակասող 8 ստորագրությունը Երևանի «քաղաքապետի» աթոռը՝ առևտրի միակ միջոց Որդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքով Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգում «Հանրապետությունը» շանտաժի է գնացել. «Հրապարակ» Թեժ պայքար ՔՊ-ում՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան լինելու համար. «Հրապարակ» Իրանի և ԱՄՆ-ի միջև նախատեսված բանակցությունները հետաձգվել են ՀՀ-ՌԴ խզումից 99%-ով կտուժի Հայաստանը` 1%-ով, Ռուսաստանը. Տիգրան Քոչարյան

«Պարոնա՛յք, ո՞ւր մնացին ձեր պետական արժանապատվությունը, ազգային ինքնասիրությունը, քաղաքական պատիվն ու կորովը». Հայկական ժողովրդական շարժում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, Ազգային Ժողովի ամբիոնից օրերս հայտարարեց՝ «Այլեւս պատճառ չկա Հայաստանի հանդեպ շրջափակում կիրառելու: Ինչպես գիտեք շրջափակումը եւ սահմանները փակելը թուրքական կողմը պայմանավորում էր Արցախի ստատուս-քվոյով, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, եւ այլեւս Թուրքիան որեւէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ»:

Արցախի ու հայ ժողովրդի դեմ թուրք-ազերական ճամբարի սանձազերծած պատերազմի ամբողջ ընթացքում եւ դրանից հետո, հայրենի իշխանությունները, միջազգային հանրության եւ օտար պետությունների առջեւ, ամենաբարձր մակարդակով, օրնիբուն բարձրաձայնում են ու մատնացույց անում այն հանգամանքը, որ պատերազմը ծրագրավորել, համակարգվել եւ ղեկավարվել է թուրքական իշխանությունների կողմից, իրավացիորեն պնդելով, որ ռազմական գործողություններին անմիջականորեն մասնակցել են նաեւ թուրքական զինված ուժերի հատուկ ստորաբաժանումներ եւ նրանց կողմից հովանավորված վարձկան հրոսակախմբեր:

Արցախի Հանրապետության հողային տարածքի մոտ 75 %-ի կորստից, 5000 զոհերի, 10000 վիրավորների, հարյուրավոր գերեվարվածների եւ անհայտ կորածների իրողությունից անցել է ընդամենը երեք ամիս, եւ հայրենի պետության արտաքին գերատեսչության ղեկավարը գիտակցաբար անտեսում է թուրքական գործոնի ներգրավվածությունն այս ամենում, կասկածելի միամտությամբ եւ հիշողության կամավոր կորստի ցայտուն դրսեւորմամբ՝ փաստացի հորդորում է Թուրքիային, թե նա նոր իրողությունների լույսի ներքո, ինչպիսի վարք պետք է ցուցաբերի Հայաստանի հանդեպ: Հետեւաբար՝ երեք ամիսները բավարա՞ր էին, որ այս ամենը սառնասրտորեն մոռացության տրվի կամ հեշտորեն շրջանցվի ու ինքնակամ թուրքական բարեհաճությունը մուրացողի կարգավիճակ որդեգրվի՞:

Պարոնա՛յք, ո՞ւր մնացին ձեր պետական արժանապատվությունը, ազգային ինքնասիրությունը, քաղաքական պատիվն ու կորովը, իսկ եթե հիշյալներից իսպառ հրաժարվել եք կամ ընդհանրապես չունեիք, ապա ո՞ւր մնաց գոնե մարդկային տարրական բարոյականությունը՝ եթե երբեւէ ունեցել եք: Եթե անսահման ջերմեռանդությամբ ցանկանում եք գետնաքարշորեն նվաստանալ թուրքերի առաջ, ապա խորը մտորելու եւ խիստ մտատանջվելու կարիք չունեք: Բավական կլինի արգելել ապրիլի 24-ի համաժողովրդական երթը դեպի Ծիծեռնակաբերդ, փակել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, հրամանագրով չեղարկել Ցեղասպանության հիշատակման բոլոր միջոցառումները, հավանաբար՝ թաքուն խոստանալ նաեւ հարմար պահի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը վերացնելու մասին, եւ թերեւս ստանաք թուրքերի բարեհաճ վերաբերմունքը ու ձեր դիմաց բացվեն եդեմի դռները ցանկալի ու սկսեք գրկաբաց եղբայրություն խաղալ ձեր սիրելի հարեւանի հետ:

Արդյոք, նույն տրամաբանության դրսեւորո՞ւմն է այն փաստը, որ 21-րդ դարում Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի պատկան իշխանությունները, հանձինս Ազգային ԱՆ-վտանգության Ծառայության, արգելում են ազգային բովանդակությամբ հրատարակությունների արտահանումը Հայաստանից: Այո՛, փաստացի տվյալներով, հիշյալ ծառայությունը օրերս արգելել է վերոնշյալ բովանդակությամբ որոշ գրքերի արտահանումը Հայաստանից։ Կոչ ենք անում զանգվածային լրատվամիջոցներին, իսկական մտավորականությանը եւ բոլոր սրտացավ հայրենասերներին բարձրաձայնել իրենց բողոքն այս ամենի դեմ։ Եւ ի տես այս բոլորին, սրտի անհուն մղկտանքով արձանագրում ենք՝ ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ:

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ – ԼԻԲԱՆԱՆԻ եւ ՍԻՐԻԱՅԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan