«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան
8
Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Պատերազմ Արցախում
«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Ճղճիմ է ու զազրելի Վրեժ են լուծում առյուծի գլուխն ուտելով Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Նիկոլոն (Մաքիավելլին) ընդդեմ Նիկոլի Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ Իշխանափոխությունը կլինի մի քանի արարով, դա կլինի վերջնական. Նարեկ Կարապետյան Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի. Իվետա Տոնոյան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ դատարանի բակում Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս վարչախմբի ամեն հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Չալաբյանը՝ ՔԿՀ–ից Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները…

Ռուսաստանը վերսկսել է ավիահաղորդակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի հետ

Երկուշաբթիից Ռուսաստանը պաշտոնապես վերսկսում է կանոնավոր ավիահաղորդակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, համապատասխան որոշման մասին ՌԴ կառավարությունը հայտնել է փետրվարի 3-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Երկու երկրների ավիաընկերությունները հնարավորություն են ստացել շաբաթական երկու չվերթ կատարել Մոսկվա - Բաքու եւ չորս Մոսկվա - Երեւան երթուղիներով: Անցյալ շաբաթ ռուսական «Աերոֆլոտ» ընկերությունը հայտարարել էր, որ փետրվարի 15-ից նախատեսում է սկսել շաբաթական չորս չվերթ դեպի Երեւան, իսկ փետրվարի 17-ից` շաբաթական երկու չվերթ Բաքվի հետ:

Այժմ զբոսաշրջիկների մուտքը Հայաստան բաց է (անհրաժեշտ է ՊՇՌ թեստ, որը հանձնվել է ժամանելուց ոչ վաղ, քան 72 ժամ առաջ): Ավելի վաղ ռուսական մի շարք փոխադրողներ արդեն հայտարարել էին Ռուսաստանի շրջաններից դեպի Երեւան չարթերային թռիչքներ սկսելու մասին. «Ուրալյան ավիաուղիները» թռիչքներ էր սկսել Կրասնոյարսկից, Nordwind-ը՝ Կալինինգրադից, «Իկարը»՝ Նիժնի Նովգորոդից, իսկ «Ազիմուտը»՝ Կրասնոդարից:

Ադրբեջանի ազգային Azal ավիաընկերությունը հայտնել է, որ փետրվարի 17-ից նախատեսում է սկսել հատուկ չվերթներ դեպի Մոսկվա: Միեւնույն ժամանակ, զբոսաշրջիկների մուտքն Ադրբեջան ներկայումս փակ է: Երկիր կարող են մուտք գործել միայն դիվանագետները, օտարերկրացիները, որոնց հարազատներն ունեն Ադրբեջանի քաղաքացիություն, աշխատանքային կամ կացության թույլտվություն ունեցող օտարերկրացիները, ինչպես նաեւ ուսանողները: Քաղաքացիների բոլոր կատեգորիաները ստիպված կլինեն անցնել երկշաբաթյա կարանտին: Մեկնումից առաջ անհրաժեշտ է ունենալ ՊՇՌ թեստ, որը վավեր է մինչեւ թռիչքը 48 ժամվա ընթացքում:

2020 թվականի մարտին ՌԴ-ն համաճարակի ֆոնին դադարեցրել էր արտասահման բոլոր կոմերցիոն ուղեւորատար չվերթները: Փոխադրողները շարունակում էին կատարել միայն արտագնա թռիչքներ` արտասահմանից ռուսաստանցիներին վերադարձնելու եւ օտարերկրացիներին հայրենիք ուղարկելու համար: ՌԴ-ն արտագնա չվերթները չեղյալ էր հայտարարել սեպտեմբերին, այժմ ավիափոխադրողները կարող են արտասահման բեռ եւ ուղեւորափոխադրումներ իրականացնել, այդ չվերթների ուղեւորների համար սահմանափակումներ կան՝ կախված ժամանման երկրից:

Անցյալ ամառվանից ՌԴ-ն մասամբ վերսկսել էր թռիչքները դեպի մի շարք պետություններ՝ Բելառուս, Հնդկաստան, Ղազախստան, Կատար, Ղրղզստան, Հարավային Կորեա, Եգիպտոս, ԱՄԷ, Թուրքիա, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա, Տանզանիա, Սերբիա, Ֆինլանդիա, Ճապոնիա, Մալդիվներ եւ Կուբա: Դրանից բացի, Վիետնամի, Հունաստանի, Սինգապուրի, Եթովպիայի եւ Սեյշելյան կղզիների հետ թռիչքները պաշտոնապես վերսկսվել են, բայց մինչ օրս ռուսական ավիաընկերություններից ոչ մեկը չի հայտարարել դեպի այդ երկրներ թռիչքներ կատարելու մասին: ՌԴ-ն դեկտեմբերին ժամանակավորապես դադարեցրել էր թռիչքները Մեծ Բրիտանիայի հետ`այնտեղ հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամի պատճառով:

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>