Դատարկությունս այնքան խորն է, այնքան մութ, այնքան ցուրտ, ոչ արևն է ինձ տաքացնում, ոչ լույսն է ինձ լուսավորում. Որդեկորույս մայր
Դիտել նաև
Գարիկ Գալեյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխվել է
Գարիկ Գալեյանի վիճակը ստենտավորումից հետո սրվել է, նա դիմել է հիվանդանոց. փաստաբան
Ոչ մի աթոռ հավերժ չէ, յուրաքանչյուր ոք կրելու է իր բաժին պատասխանատվությունը․ «Որդիների կանչ»
Եռաբլուր չգնալ, չզանգել, չգրվել, հարցազրույց չտալ․ Գալեյանը չի կարող անգամ որդու շիրիմին այցելել
Օրերն անց են կենում,ու միայն դատարկություն եմ գրկում,գիրկս եմ առնում այդ դատարկությունը ու փորձում հագենալ,ցավոք: Խենթանում եմ դատարկությունից,անդադար կրկնում եմ անունդ ՄԽԻԹԱՐ ու զրնգում է,արձագանքում,բայց պատասխան չեմ ստանում...Ուզում եմ լսել մամ ջան,որ ես էլ ասեմ ջան ու էլի ջան ՄԽԻԹԱՐ ջան։Դատարկությունս այնքան խորն է,այնքան մութ,այնքան ցուրտ,ոչ արևն է ինձ տաքացնում ոչ լույսն է ինձ լուսավորում։Արև ու Լույսս դու էիր Միխս։Դատարկությունս անուն ունի՝ ՄԽԻԹԱՐ։
Աստղ Գալեյանի ֆեյսբուքյան էջից

