Քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» համանախագահը Լավրովի հրավերով մեկնում է Մոսկվա
Հունվարի 27-ին Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) համանախագահ Ասյա Աբդուլլահը, Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով մեկնելու է Մոսկվա:
Ըստ թուրքական «Ilerihaber» լրատվամիջոցի` Աբդուլահի հետ Ռուսաստան կմեկնի նաև կուսակցության Ֆրանսիայի ներկայացուցիչ Հալիթ Իսան: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի իշխանության և ընդդիմության միջև կայացած բանակցությունները, ինչպես նաև ԺՄԿ-ի ներկայության հարցը փետրվարի 8-ին Ժնևում տեղի ունենալիք բանակցություններին:
ԺՄԿ-ի Ֆրանսիայի ներկայացուցիչը Լավրովի հրավերի մասին, ասել է, որ իրենք որպես Սիրիայի հյուսիսի, ինչպես նար քրդաբնակ Ռոժավա շրջանի ներկայացուցիչներ, կողմնակից են, որ ողջ Սիրիայի հարցում, դաշնային, ժողովրդավարական լուծում լինի:
Աղբյուր` Ermenihaber.am