Փետրվարի 10-ի դրությամբ Արցախյան երկրորդ պատերազմի 368 մասնակից ճանաչվել է հաշմանդամ, 66-ը` պրոթեզավորման կարիք ունի
Դիտել նաև
Ըստ իսրայելայան The Jerusalem Post-ի՝ Նեթանյահուի պատճառով ԱՄՆ-ում Իսրայելի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվում է
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում
Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը
Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը
2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր հաշմանդամության խմբի սահմանման համար դիմել և փորձաքննութուն է անցել 457 անձ, նրանցից 368-ը ճանաչվել է հաշմանդամություն ունեցող անձ: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
NEWS.am-ը հարցում էր ուղարկել պարզելու համար, թե Արցախյան վերջին պատերազմի քանի մասնակից է դիմել և ստացել հաշմանդամության առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամություն և նրանցից քանիսն են ենթակա պրոթեզավորման:
«65 անձի տրվել է 1-ին խմբի հաշմանդամության կարգ, 119 անձի՝ 2-րդ խմբի, 184 անձի՝ երրորդ խմբի կարգ:
10. 02. 21թ. դրությամբ վերին կամ ստորին վերջույթների պրոթեզների կարիք ունի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածներից 66-ը»,- հայտնել են նախարարությունից:

