«Ձյունե ապոկալիպսիս» Մոսկվայում
«Ձյունե ապոկալիպսիս» Մոսկվայում: Այսպես են ռուսական լրատվամիջոցները բնորոշել Ռուսաստանի մայրաքաղաքում տեղացած առատ ձյունը, որը գրեթե ամբողջությամբ կաթվածահար է արել քաղաքը: Մոսկվացիները չեն հիշում, թե երբ է եղել նման ձյունամրրիկ, իսկ օդերևութաբաններն արձանագրում են, որ նման քանակի տեղումները ռեկորդային են վերջին 50 տարում: Առավոտյան փողոցներում առաջացած խցանումները ըստ գնահատման աստիճանակարգի հասել են 9 բալի: Ուժեղացված ռեժիմով են աշխատում կոմունալ ծառայությունները: Ձյունը շարունակում է տեղալ:
Zham.am

