Արտահերթ ընտրությունների չեղարկումից ամենաշատը Սորոսի գործակալական ցանցն է հիստերիայի մեջ հայտնվել
Դիտել նաև
Առաջարկում եմ Կառավարության և Ազգային ժողովի բոլոր նիստերը սկսել Տերունական աղոթքով… Նարեկ Մանթաշյան
Սա ընտրովի արդարադատության դասական օրինակ է, երբ օրենքը չի ծառայում հավասարության սկզբունքին, այլ վերածվում է իշխանության քաղաքական կամքը սպասարկող գործիքի. Սուրենյանց
Ընտրապայքարի առաջին իսկ րոպեներից ՔՊ-ական անօրինությունն ու բեսպրեդելը հատում են թույլատրելիի սահմանը. Նարեկ Մանթաշյան
Նարեկ Օհանյանը բռնության չի ենթարկվել. փաստաբան
Նարեկ Օհանյանը ՔԿՀ-ում բռնության է ենթարկվել
Եթե նկատել եք արտահերթ ընտրությունների չեղարկումից ամենաշատը Սորոսի գործակալական ցանցն է հիստերիայի մեջ հայտնվել: Բանն այն է, որ օտարերկրյա գործակալական ցանցը լուրջ նախապատրաստվել էր արտահերթ խորհրդարանական ընտրություններով իշխանության իրենց փայը մեծացնելուն:
Այդ նպատակով նախապատրաստել էին Սորոսի ցանցի տակ գործող 4-5 կուսակցություն՝ ուլտրատեռորիստականից մինչև սահակաշվիլիական: Այդ կուսակցությունները պատրաստվում էին ընտրողներին խաբել հետևյալ սխեմայով՝ քննադատելով այսօրվա իշխանությանը, հավաքելով իշխանություններից դժգոհների ձայները և նախկին իշխանություններին՝ հավաքելով նախկինների վերադարձից վախեցողների ձայները: Այդ կուսակցությունները արդեն խորհրդարանի ներսում միավորվելու էին մեկ կալպակի տակ և վերջնականորեն զավթելու էին ՀՀ պետականությունը:
Սորոսականների ծրագրերը հօդս ցնդեցին: Արտահերթ ընտրություններ չեն լինելու, իսկ, որ Սորոսի գործակալական ցանցի սպասարկուները շատ շուտով հայտնվելու են ճաղերի ետևում դա ես ձեզ խոստանում եմ, իսկ ինչպես արդեն գիտեք, ես միշտ իրականացնում եմ խոստացածս:
Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

