ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է
3
Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Պատերազմ Արցախում
ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Ինստիտուցիոնալ ստի և հակապոպուլիզմի քաղաքագիտական 7 կետանոց ուղեցույց Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք Արցախը հայկական է և Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ արցախը հայկական է թե հայկական չէ. Սաղաթելյան «Արցախի հարցը փակված չէ» Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ, Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա. Արամ Առաջին Պարզվել է՝ ինչից էին թունավորվել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման հյուրերը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ մի իշխանություն չեն կարող փակել Արցախի էջը. Դանիելյան Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Արցախի պատմությունը չի ավարտվել... Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան

Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով միակ մեղադրյալին ազատելու միտում կա

«Հրապարակ»-ը գրում է. «2019 թվականի սեպտեմբերին Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով քննչական մարմինները ոչ թե նախաքննություն են իրականացնում, այլ մեղադրյալներին գործից հանելու օպերացիա: Օգտագործվում է մեղադրյալներին աղմկոտ գործից հանելու դեռեւս նախկինների օրոք օգտագործված ու 100 տոկոսով աշխատող սխեմա: Հանրային ճնշման ներքո մի քանի մեղադրյալ են ներգրավում, հետո գործից մաս են անջատում: Ապա մեղադրյալներից մեկին տանում են դատարան, իսկ մյուս մասով գործը կարճում են՝ վերացնելով նաեւ մեղադրյալի կարգավիճակը: Այսպես եղավ փոխգնդապետ Մխիթարյանի գործով:

Սկզբում փոխգնդապետին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի առիթով մեղադրանք առաջադրվեց նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի (Տ․ Սարգսյանը ներկայում ՔՊ աշխատակազմի ղեկավարն է) օգնական Հարություն Գրիգորյանին՝ դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Հետո՝ հոկտեմբերին, դեպքից մեկ ամիս անց, խմբի կազմում փոխգնդապետի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար մեղադրանք առաջադրեցին եւ կալանավորեցին Հարությունի եղբորը՝ Զավեն Գրիգորյանին։ Նոյեմբերին արդեն քննիչները որոշեցին, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը, որի՝ դեպքի վայրում լինելու վերաբերյալ ԶԼՄ-ներում բազմաթիվ տվյալներ կան, 2019 թվականի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել: 2020 թվականի մարտին արդեն Զավեն Գրիգորյանին 1.5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեցին: Գործից մաս է անջատված, որն այլեւս առնչություն չունի Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու դրվագի հետ: Փաստորեն, այժմ Մխիթարյանին միակ ծեծի ենթարկողը Հարություն Գրիգորյանն է, որը կալանքի տակ է: 

Փոխգնդապետի հարազատների շահերը ներկայացնող փաստաբան Արտակ Գալստյանը կարծում է, որ նրան էլ են ուզում ազատել պատասխանատվությունից: «Միտում կա խափանման միջոցը փոխելու,-ասում է Արտակ Գալստյանը,- այդ են վկայում ամեն դատական նիստին խափանման միջոցի փոփոխության միջնորդությունները: Կոպիտ ասած՝ 4 դատական նիստից երեքին դատարանը քննարկել է խափանման միջոցի փոփոխության միջնորդությունները: Կարծում եմ, ՔՊ-ի կողմից միտում կա, որ իրեն էլ ազատեն»: Մայր գործից մաս անջատելը նա քննչական տրյուկ է համարում: Արտակ Գալստյանից հետաքրքրվեցինք, թե դատական ինչ փուլում է Արա Մխիթարյանին վերաբերող դրվագը: «Վկաների հարցաքննության փուլն է դատարանում: Երեք վկա է հարցաքննվել, որոնք պնդել են, որ մարզպետը տեղում է եղել»,- ասում է Արտակ Գալստյանը:

Վկա զինվորականներից մեկը՝ Լեւոն Հարությունյանը, դատարանում հայտարարել է, որ ինքը Վայոց Ձորի նախկին մարզպետի հետ դեպքի վայրում 40 րոպե խոսել է: Արա Մխիթարյանի հորից էլ հետաքրքրվեցինք, թե ինչ վիճակում է որդին: «Անփոփոխ: Տանը պառկած է, կոմայի մեջ»»։ 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>