ՌԴ Պետդումայում արձագանքել են ռուսական տարածքներով անցնող Թուրքիայի քարտեզին
Պետական դումայի պատգամավորները մեկնաբանել են թուրքական հեռուստաալիքի եթերում հայտնված Թուրքիայի քարտեզը, որում ներառված էին ռուսական տարածքները, հաղորդում է «Риа новости»-ն:
Պետական դումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովը հայտնել է, որ Թուրքիայի իշխանությունները մտածում են Օսմանյան կայսրությունը վերականգնելու մասին: Ընդ որում՝ նա կասկած է հայտնել, որ Անկարան կփորձի միացնել Ռուսաստանի տարածքներն ուժային ճանապարհով:
Նա նաև կոչ է արել թուրք քաղաքական գործիչներին ուսումնասիրել Ռուսաստանի պատմությունն ու հիշեցրել է, որ պետք չէ հավակնել ուրիշների տարածքներին:
«Եթե նրանք ցանկանում են սեփական մաշկի վրա ստուգել ռուսական կամքի և մեր զենքի ուժը, թող փորձեն»,- ասել է նա:
Zham.am

