Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Նիկոլ Փաշինյանը, պարտվելով Ադրբեջանին, հաղթել է հայ ժողովրդին, և կապիտուլյացիայի ենթարկվելով Ալիևի կողմից, հիմա կապիտուլացնում է հայ հասարակությանը

168 թերթը գրում է. «44-օրյա պատերազմին ու խայտառակ կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրմանը հաջորդած առաջին երկու ամիսներին իշխանության ներկայացուցիչները գրեթե լուռ էին, վախեցած ու անհանգստացած։ Նիկոլ Փաշինյանը, սարսափած, դուրս չէր գալիս բունկերներից, իշխող խմբակցության պատգամավորները զգուշանում էին փողոց դուրս գալ, բնակվում էին անմատչելի վայրերում։

Պատճառը մեկն էր՝ նրանք վախենում էին դատաստանից․ ոչ թե քաղաքական ուժերի, ոչ թե առանձին կուսակցությունների, այլ ժողովրդի դատաստանից։ Վախենում էին, որովհետև խախտել էին չգրված, բայց բոլոր գրված օրենքներից ավելի զորեղ այն օրենքը, որ պետությանը պարտության տարած, հազարավոր զոհերի պատճառ դարձած ու հայրենիքը հանձնած իշխանությունը պետք է առնվազն հեռանա։ Իշխանության վախն ու անհանգստությունն արդարացված էր առողջ ու արժանապատիվ հասարակության կանխավարկածի պարագայում։ Բայց հետագա ամիսները ցույց տվեցին, որ այդ կանխավարկածը չի գործում, և, որ դատաստան՝ որպես այդպիսին, չի լինելու, ինչն իշխանությանը հիմք տվեց դուրս գալ բունկերներից։ Հիմա նրանք ոչ միայն չեն թաքնվում, այլ ամեն օր հոխորտալից ելույթներ են ունենում, չեն ամաչում անգամ ադրբեջանաթուրքական բացահայտ քարոզ իրականացնելիս։

Հասարակության անտարբերությունն իշխանությանը դարձրել է ամբարտավան, լկտի ու ցինիկ, և հիմա իշխանությունն անցել է հակագրոհի։ Տեսնելով, որ կարելի է պետությունը տանել պարտության, գիտակցված քայլերի կամ հանցավոր անգործության հետևանքով հազարավոր զոհերի պատճառ դառնալ ու մնալ անպատիժ, խուսափել դատաստանից, իշխանությունն ինքն է պատժում հասարակությանը։ Եթե սկզբնական շրջանում այդպիսի պատիժ էր միայն իշխանության ներկայացուցիչների ֆիզիկական հայտնությունը հասարակության առաջ, ապա հիմա արդեն պատիժն ավելի բովանդակային տեսք է ստացել․ Նիկոլ Փաշինյանը ներկայացվում է՝ որպես Հայաստանին ու տարածաշրջանին խաղաղություն պարգևած բացառիկ առաջնորդ։ Իշխանությունը, ըստ ամենայնի, առաջնորդվում է «այս հասարակությանը հասնում է» սկզբունքով, և առայժմ միայն հաջողություններ է արձանագրում ու իրեն զգում է այնքան վստահ, որ իմքայլականների հավաքական ամբարտավանության մարմնավորող Ալեն Սիմոնյանն առանց ամաչելու հայտարարում է․ «Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ժողովրդի, կարելի է ասել, ամենալավ մարմնավորումն է, որը որ կարող է լինել: Ավելի լավ ՀՀ ժողովրդին ներկայացնող անձ չի եղել: Ինքը ժողովրդից մեկն է»: Սիմոնյանը, այսպիսով, ուղիղ տեքստով հայ ժողովրդին որակում է՝ որպես ստախոս, պատեհապաշտ, անսկզբունքային, մեծախոս, վախկոտ ու անհավասարակշիռ, դավաճան, հողատու։ Նիկոլ Փաշինյանը, պարտվելով Ադրբեջանին, իրականում հաղթել է հայ ժողովրդին, և կապիտուլյացիայի ենթարկվելով Ալիևի կողմից, հիմա կապիտուլացնում է հայ հասարակությանը։ Եվ դա նա անում է ժողովրդի թավշյա անտարբերության ու հակաբնական հարմարվողականության պայմաններում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>