Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Նոյեմբերի 9-ը շարունակվում է․ անգործության ծանր հետևանքները Հայաստանի ու Արցախի համար

«Փաստ» թերթը գրում է. «Կհամաձայնեք, որ անցած տարվա սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի շուրջ միջազգային հանրության արձագանքը չեղավ այնպիսին, ինչպիսին ակնկալվում էր։ Իսկ Թուրքիայի միջամտությունը ռազմական գործողություններին այդպես էլ համապատասխան միջազգային գնահատական չստացավ։ Բայց չէ՞ որ բանակցային գործընթացի ողջ ընթացքում միջազգային հանրությունը և մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց՝ գրեթե բոլոր հայտարարություններում արձանագրում էին, որ հակամարտության լուծման համատեքստում անընդունելի են համարում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը։ Այստեղ մեկ այլ նրբություն կա, որ աչքի է զարնում։

Պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը օրվա մեջ մի քանի անգամ կարող էր հարցազրույց տալ արտերկրյա լրատվամիջոցներին, հեռախոսազրույցներ ունենալ տաբեր երկրների և միջազգային կազմակերպությունների պաշտոնական շրջանակների հետ ու միջազգային հանրությանը ուղերձներ հղել Ադրբեջանի ու Թուրքիայի՝ պատերազմական գործողությունների ընթացքում Արցախի հայ բնակչության նկատմամբ իրագործվող ցեղասպանական գործողությունների իրականացման և վարձկան ահաբեկիչների կիրառման մասին։ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն չարաբաստիկ հայտարարության ստորագրումից հետո ևս ադրբեջանա-թուրքական տանդեմը նույն ձևով շարունակում է իր ագրեսիվ և հանցագործ գործելակերպը. ոչնչացնում են հայության պատմամշակութային արժեքները, հրաժարվում են հանձնել գերիներին, նսեմացնում են արցախահայության արժանապատվությունը և ելքեր են փնտրում, որպեսզի Արցախը տարբեր ձևերով կախվածության մեջ գցեն իրենցից։

Սակայն բավական տարօրինակ է, որ հրադադարի հաստատումից ի վեր Հայաստանի իշխանությունները թուրք-ադրբեջանական տանդեմի այսպիսի գործողությունների վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու հարցում ուղղակի լռության ուխտ են արել։ Իսկ պատերազմական գործողություններում վարձկան ահաբեկիչների ներգրավվածության մասին հայտարարությունները իշխանություններն ամբողջությամբ մոռացան։ Դրա մասին այլևս որևէ խոսք չկա։ Հայաստանի կողմից լռությանն ի պատասխան՝ աշխարհը լսում է ադրբեջանական տեսակետը։ Այդպես, օրինակ՝ անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ԱՊՀ գագաթաժողովում Ալիևը կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների ներկայությամբ մեղադրանքներ հնչեցրեց հայ ժողովրդի հասցեին և սպառնաց, որ փոխհատուցում են պահանջելու։ Միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանի կողմից Ադրբեջանի նախագահի ստահոդ պնդումների սնանկությունն ի ցույց դնող որևէ հոդաբաշխ պատասխանի ականատես չեղանք։

Քանի որ Արցախում ստեղծված իրադրությունը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի, գոնե պետք է որ արցախահայությանը միջազգային մարդասիրական օգնություն տրամադրելու և Արցախի բնակավայրերը վերականգնելու հարցը մեր իշխանությունների կողմից համարվի առաջնահերթ միջազգային տարբեր հարթակներում առաջ մղելու հարցում։ Եվ այս տեսանկյունից կարևոր հնարավորություն էր ստեղծում վերջերս տեղի ունեցած Դավոսի տնտեսական համաժողովը։ Ընդ որում, Փաշինյանից չէր պահանջվելու գումար ծախսել և ժամանակ կորցնել շվեյցարական Դավոս հասնելու համար, քանի որ համաժողովն ընթանում էր առցանց, և նա կարող էր արտերկրյա գործընկերներին տեղեկացնել թուրք-ադրբեջանական ռազմական հանցագործությունների և Արցախին օգնություն տրամադրելու խնդրի վերաբերյալ։ Բայց վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը նախընտրեց չմասնակցել համաժողովին։

Երևի թե ավելի կարևոր գործեր ուներ։ Իսկ մեր փոխարեն Արցախին օգնություն տրամադրելու հարցը բարձրացվեց ոչ Հայաստանի կողմից։ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում ՌԴ նախագահ Պուտինը կոչ արեց մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին պահելու և նրանց խոշտանգման ենթարկելու փաստը պետք է հայկական դիվանագիտության համար հիմք դառնար Ադրբեջանին միջազգային պրեսսինգի ենթարկելու և այդ պետության հանցագործ էությունը ցույց տալու համար, բայց այս և մյուս ռազմական հանցագործությունների խնդրով պետության փոխարեն միջազգային իրավական հարթակներում զբաղված են միայն ՄԻՊ-ը և այդ հարցերով մասնագիտացված իրավապաշտպանները։ Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան օգտվում են Փաշինյանի իշխանության լուռ և կամազուրկ կեցվածքից ու պարբերաբար նոր պահանջներ են առաջ քաշում։ Եվ իրապես խաբուսիկ չէ այն տպավորությունը, որ այսօր մենք անիշխանության պայմաններում ենք ապրում։

Հակառակորդի ախորժակը զսպելու գործառույթը իրենց վրա են վերցրել ոչ թե Հայաստանի ինքնիշխանության մասին ճառեր ասող իմքայլականները, այլ ռուս խաղաղապահները։ Նոյեմբերի 9-ից ՀՀ իշխանությունները փաստացի ամբողջությամբ կապիտուլացվել են և ի վիճակի չեն պաշտպանել հայության շահերը, բայց, միևնույն ժամանակ, նրանք սոսնձվել են իրենց աթոռներին և չեն ցանկանում հեռանալ՝ թերևս վախենալով, որ անխուսափելիորեն պատասխանատվություն են կրելու իրենց ապաշնորհության համար։ Մեղմ ասած՝ ապաշնորհության»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>