Թրամփը հարմարվում է կյանքին Սպիտակ տանը և սպասում Թերեզա Մեյի հետ հանդիպմանը (տեսանյութ)
Այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կհանդիպի Դոնալդ Թրամփին: Նա արդեն ժամանել է Վաշինգթոն: Սպասվում է, որ խոսքը կգնա առևտրի և ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցության մասին:
Ինչ վերաբերվում է ԱՄՆ նախագահին, ապա նա նույնպես հանդես է եկել Ֆիլադելֆիայում: Ի դեպ առաջին անգամ օգտվել է №1 օդանավից: Անգամ թույլ է տվել լրագրողներին մի քանի լուսանկար անել ինքնաթիռից, հաղորդում է «Россия 24»-ը:
Իսկ քաղաքում նրան արդեն սպասում էին բողոքի ցույցերը: Ֆիլադելֆիայի փողոցներ հարյուրավոր մարդիկ էին դուրս եկել, վանկարկելով՝ «Ոչ ֆաշիզմին ԱՄՆ-ում» և «Մենք հավատում ենք, որ մենք կհաղթենք»:
Ինչ վերաբերվում է Դոնալդ Թրամփի կեցությանը Սպիտակ տանը, ապա նորաթուխ նախագահը չի փոխել իր սովորույթները: Նա ինչպես միշտ արթնանում է առավոտյան ժամը վեցին, հեռուստացույց է դիտում, այնուհետև մամուլ ընթերցում նախաճաշելիս: Թրամփը նաև հայտարարեց, որ Սպիտակ տան հեռախոսները «ամենագեղեցիկն են», որը նա երբևէ օգտագործել է:
Zham.am