Լավ, ի վերջո, ե՞րբ եք զարթնելու անտարբերության քնից
«Հայաստանում այլևս չկա ԱԺ, կա Միլլի Մեջլիս, որտեղ էլ մեծամասնության ֆրակցիայի անդամները զբաղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով ու դրա մեջ ներառում են նաև Սյունիքի մի մասը: Ու դա անում են հրապարակային, բացահայտ, անթաքույց:
Հիմա հասկանում եք չէ՞ թե սրանք ում շահերն են սպասարկում Հայաստանում:
2018-ին 800.000 ՀՀ քաղաքացի, գրչի մեկ հարվածով իշխանությունը նվիրեց թուրքին, չնայած ինձ ու իմ նման մտածող շատ մարդկանց մոտ զարմանալու գրեթե ոչինչ չկար: Ցավը` մեր հասարակության անտարբերությունն է, շատերի հակահայ արձագանքն է: Կործանվում է մի ամբողջ պետություն, ձեր աչքերի առաջ ամեն օր, մաս առ մաս նվիրում են թշնամուն մեր հայրենիքը, նվիրում են պետականությունը: Լավ ի վերջո ե՞րբ եք զարթնելու անտարբերության քնից, ե՞րբ եք կասեցնելու այս ամենը, ախր չէ, որ դուք վաղը պետք է պատասխան տաք ապագա սերունդներին:
Հ.Գ. Կա ընտրության երկու տարբերակ`
կա´մ ոտքի ես կանգնում ու ուղղում ես մեջքդ և դուրս ես շպրտում իշխանությունից թուրքերին, կա´մ, որպես պարտված պետության քաղաքացի, հավիտյանս տառապում ես վշտից»:
Հովհաննես Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

