Պետության համար չկա ավելի վտանգավոր տարբերակ, քան Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինելը. Վազգեն Մանուկյան. Տեսանյութ
«Եթե Նիկոլ Փաշինյանին փոխեին պատերազմի ընթացքում, ինչպես ես էի առաջարկում, և դուք բոլորդ հարձակվել էիք իմ վրա, կապիտուլյացիոն պայմանագիր չէր լինի, ուրիշ ձևի կլիներ, որը մեզ համար ավելի օգտակար կլիներ»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Մանուկյանը՝ հիշեցնելով. «Պատերազմի ավարտից երկու շաբաթ առաջ ասացի՝ պետք է զինորականներին հանձնի իշխանությունն ու գնա»:
Հիշեցնենք՝ «Հայրենիքի փրկության շարժման» թեկնածուն հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am