ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է
3
Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Պատերազմ Արցախում
ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Ինստիտուցիոնալ ստի և հակապոպուլիզմի քաղաքագիտական 7 կետանոց ուղեցույց Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք Արցախը հայկական է և Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ արցախը հայկական է թե հայկական չէ. Սաղաթելյան «Արցախի հարցը փակված չէ» Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ, Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա. Արամ Առաջին Պարզվել է՝ ինչից էին թունավորվել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման հյուրերը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ մի իշխանություն չեն կարող փակել Արցախի էջը. Դանիելյան Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Արցախի պատմությունը չի ավարտվել... Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան

Անհետ կորած զինծառայողների հարազատների մեքենաները տուգանային հրապարակ են տարվել

Իրենց զավակներին գտնելու պահանջով կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրած անհետ կորած զինծառայողների հարազատների ավտոմեքենաները ոստիկանությունը տուգանային հրապարակ է տեղափոխել։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին կառավարության մոտ ակցիա իրականացնող անհետ կորած զինվորների ծնողներից մի քանիսին ընդունել են կառավարությունում, որին ներկա է եղել նաև աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, որն անհետ կորած զինվորների ծնողներին ասել է՝ շնորհակալ եղեք, որ գոնե այդ հինգ հոգուն բերել ենք։ Պաշտոնյայի այս հայտարարությունը վրդովվեցրել էր ծնողներին, որոնք ի նշան «շնորհակալության» ծաղկեփունջ, գինի և շոկոլադ էին ուղարկել Արսեն Թորոսյանին, ապա ավտոմեքենաներով փակել Հանրապետության հրապարակ-տիգրան Մեծի պողոտայի ճանապարհը՝ կաթվածահար անելով երթեւեկությունը։

Ոստիկանությունն ակցիայի երեք մասնակցի մեքենաները տեղափոխել է տուգանային հրապարակ՝ ավտոմեքենան ոչ ճիշտ տեղում կայանելու պատճառաբանությամբ։

Անհետ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանը, ում մեքենան եւս տեղափոխվել է տուգանային հրապարակ, «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ այն դեռ տուգանային հրապարակում է.

«Կասեն արի տար՝ կգնամ կբերեմ, չեն ասի՝ թող մնա այնտեղ։ Ինչ կասեն, էդ էլ կանենք։ Կասեն տուգանք վճարեք, օրինական ձևով թող ներկայացնեն, թե տուգանքն ինչի՞ համար է, ի՞նչ չափ է, ես կվճարեմ։ Ես չեմ էլ գնացել Գայի»,- ասաց Ղուկասյանը։ Նրա դիտարկմամբ՝ ոստիկանությունն ունեցել է հատուկ հրահանգավորում իր մեքենան տուգանային հրապարակ տանելու համար։

«Փորձեցինք ամեն ինչ անել, որ չտարվի, բայց ասացին, որ հրաման է, պետք է կատարվի, այդքանով սահմանափակվեցինք։ Ես ուրիշ մեքենայով ծնողիս տուն եմ տարել»,- ասաց Արսեն Ղուկասյանը, ում մայրը երեկ իրեն լավ չէր զգում, խնդրել էր, որ ակցիան դադարեցվի՝ որդու հետ տուն գնա։

Անհետ կորած զինծառայողի հարազատ Էմիլ Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ հարազատների մեքենաները տուգանային են տարել ոստիկանները՝ պարեկային խմբի ուղեկցությամբ։

«Ակցիայի ժամանակ եկանք համաձայնության, որ դադարեցնում ենք, որ չխանգարենք ոչ մեկի, պայմանավորվեցինք, որ հանգիստ դուրս ենք գալիս։ Արսենն ուզում էր մորը տուն տանել, դուրս եկավ, հասավ փողոց, կանգնեցրեցին, որ ճիշտ տեղում չես կայանել մեքենան կառավարության մոտ, ուստի մեքենան պետք է գնա տուգանային հրապարակ։ Արմենի մեքենան էլ Զաքյան փողոցի վրա էր կայանվել, որին ոչ միայն ՃՈ-ն, այլեւ պարեկային խումբն է ուղեկցել տուգանային։ Երրորդ մեքենան էլ հետո է տարվել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Արսեն Ղուկասյանը, ում մեքենան տարվել է տուգանային, արդեն մի քանի ամիս է, ինչ գտնվում էր Արցախում՝ մի քանի այլ ծնողների հետ միասին մասնակցելով անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքներին։ Արցախյան երրորդ պատերազմին մասնակցել են նրա եղբայրն ու եղբորորդին, որոնցից տեւական ժամանակ որեւէ տեղեկություն չեն ունեցել։ Դեկտեմբերին հաջողվել է գտնել նրա եղբոր դին, իսկ եղբորորդին համարվում է անհետ կորած։

Փետրվարի 11-ի ակցիային մասնակցել է նաեւ Ա.Ղուկասյանի մայրը, ում ինքնազգացողությունը վատացել էր եւ խնդրել էր որդուն տուն գնալ։ Անհետ կորած զինվորների հարազատները որոշել էին դադարեցնել իրենց բողոքի ակցիան, ինչից հետո էլ ոստիկանությունը նրանց մեքենաները տեղափոխել է տուգանային հրապարակ։

Աղբյուր` Փաստինֆո

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>