Սա վանդալիզմ է, աններելի ու անթույլատրելի արարք. Լուսանկար
Դիտել նաև
Կարո՞ղ է արդյոք Հնդկաստանի և Պակիստանի կոնֆլիկտը ազդել նաև մեր տարածաշրջանի վրա
Նույնիսկ թուրքական թերթն է զգուշացնում, որ Հայաստանը դառնում է ԱՄՆ-ի մանրադրամը. Իսկ Հայաստանի քաղաքական դաշտի մեծ մասը դեռ լուռ է...
Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»
Հայկական ժառանգության ալբանացման միտումը սկսվել է շատ վաղուց. Անդրեյ Արեշև (տեսանյութ)
Առանցքային սխալը թույլ տալն է.... «Փաստ»
Ձախ կողմի նկարում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողն է՝ տեղադրված Իսրայելի Պետախտիկվա քաղաքում։ Աջ կողմի նկարում, Երևանի կենտրոնում տեղադրված՝ հայ և հրեա ժողովուրդների Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողն է։
Սա վանդալիզմ է, աններելի ու անթույլատրելի արարք։ Եթե սրանց հեղինակներին թվում է, թե այս կերպ պետք է իրենց դժգոհությունը հայտնեն իսրայելա-ադրբեջանական ռազմական համագործակցության դեմ՝ ուրեմն չարաչար սխալվում են։ Այլապես ասելիք ունեն նաև Վրաստանին, Ուկրաինային, ԱՄՆ-ին, Չեխիային և մի շարք այլ երկրների, որոնք աջակցել են Ադրբեջանին։
Այդպես չի կարելի։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր երկրում չկա իշխանություն։ Փոխարենը՝ հիմարների ու ապազգային դավաճանական կերպարների հավաքածու են, ովքեր չեն կարողանում մեր Ազգի շահերը պաշտպանել, և այս կերպ շարունակում են ջուր լցնել թշնամիների ջարաղացին։
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից



